Բաժին. Բիզնես

ՏՄՊՊՀ. Կներկայացվի BURGER KING ընկերության գործը, որի դեմ բողոք է ներկայացրել «Վալլետտա» ՍՊԸ-ն

Վաղը՝ հունիսի 21-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպում է քննարկում՝ ամերիկյան ներդրումային ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը մեր երկրում մրցակցային դաշտի վերաբերյալ խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղիների քննարկումն է:

Կներկայացվի նաև մեր երկրում գործող ամերիկյան հայտնի «BURGER KING» ընկերության գործը, որի դեմ ՏՄՊՊՀ-ին բողոք է ներկայացրել «Վալլետտա» ՍՊԸ-ն:

Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը, ԱՄՆ առևտրի պալատի նախագահ Ա. Հովսեփյանը և տարբեր առաջատար ոլորտներ ներկայացնող գործարարներ:

Քննարկումը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում:

Share