Բաժին. Բիզնես

Կարեն Կարապետյանը 385 ԱՄՆ դոլարով աջակցել է Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագծին

«Բիզնես 24»-ը պարբերաբար տեղեկացնում է Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագծի համաֆինանսավորման դրամահավաքի ընթացքի մասին։ Indiegogo հարթակում Volterman-ը 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն արդեն իսկ հավաքագրել է 656,040 ԱՄՆ դոլար։ Անցած 7 օրվա ընթացքում նախագծի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել։ Հուլիսի 19-ի դրությամբ հավաքագրված գումարը կազմում էր 481,474 ԱՄՆ դոլար։ Համաֆինանսավորման հավաքի ավարտին մնացել է 8 օր։

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ 385 ԱՄՆ դոլարով մասնակցել է դրամահավաքին։

«Աջակցում եմ հայկական հերթական start-up-ին։ Ամրագրեցի իմ Volterman սմարթ դրամապանակը։», – գրել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.

– Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։

– Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։

– Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։

– Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։

– Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։

Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.

– Cardholder – մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10×7 սմ, քաշ՝ 100 գրամ։

– Bifold – մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12×9 սմ, քաշ՝ 120 գրամ։

– Travel – մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19×9 սմ, քաշ՝ 150 գրամ։

Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունն՝ իր նոր MaxPlus առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում Ռոստելեկոմի բաժանորդներին, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, ստանալ հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։ MaxPlus առաջարկի շրջանակներում բաժանորդները կստանան 5000 դրամ/ամիս արժողությամբ բովանդակությունն ընդամենը 500 դրամ ամսավճարով․ – 2.5 անգամ ավելի արագ Ինտերնետ: – Մինչև 30 հավելյալ հեռուստաալիք: – Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից անսահմանափակ քանակությամբ սերիալներ դիտելու հնարավորություն։

Share