Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագիծը գրեթե կես միլիոն դոլար է հավաքագրել
19/07/2017 22:03
Կիսվել

Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագիծը գրեթե կես միլիոն դոլար է հավաքագրել

«Բիզնես 24»-ն արդեն անդրադարձել է Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագծին՝ տեղեկացնելով, որ Indiegogo հարթակում Volterman-ը 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն արդեն իսկ հավաքագրել է 325.8 հազար ԱՄՆ դոլար։ Անցած 9 օրվա ընթացքում նախագծի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել։ Հուլիսի 19-ի դրությամբ հավաքագրված գումարը կազմել է 481,474 ԱՄՆ դոլար։ Համաֆինանսավորման հավաքի ավարտին մնացել է 14 օր։

Հիշեցնենք, որ սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.

– Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։

– Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։

– Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։

– Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։

– Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։

Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.

– Cardholder – մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10×7 սմ, քաշ՝ 100 գրամ։

– Bifold – մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12×9 սմ, քաշ՝ 120 գրամ։

– Travel – մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19×9 սմ, քաշ՝ 150 գրամ։

Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունն՝ իր նոր MaxPlus առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում Ռոստելեկոմի բաժանորդներին, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, ստանալ հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։ MaxPlus առաջարկի շրջանակներում բաժանորդները կստանան 5000 դրամ/ամիս արժողությամբ բովանդակությունն ընդամենը 500 դրամ ամսավճարով․ – 2.5 անգամ ավելի արագ Ինտերնետ: – Մինչև 30 հավելյալ հեռուստաալիք: – Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից անսահմանափակ քանակությամբ սերիալներ դիտելու հնարավորություն։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9