Բաժին. Բիզնես

Գերազանց արդյունք՝ Indiegogo հարթակում Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագիծը հավաքագրեց 1.051 միլիոն ԱՄՆ դոլար

«Բիզնես 24»-ը մշտապես տեղեկացնել է Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագծի համաֆինանսավորման դրամահավաքի ընթացքի մասին։ Օգոստոսի 12-ին ավարտվել է դրամահավաքը։ Volterman-ը ցուցադրել է գերազանց արդյունք և 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն հավաքագրել 1,051,089 ԱՄՆ դոլար կամ պահանջվող գումարի 2,294%։ Նախագծին աջակցողների թիվը 7,232 է, որոնց թվում է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.

– Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։

– Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։

– Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։

– Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։

– Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։

Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.

– Cardholder – մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10×7 սմ, քաշ՝ 100 գրամ։

– Bifold – մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12×9 սմ, քաշ՝ 120 գրամ։

– Travel – մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19×9 սմ, քաշ՝ 150 գրամ։

Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2hSuiHa

Share