Բաժին. Բիզնես

Ֆուտբոլը և փողերը. 2017 ամռան տրանսֆերային պատուհանի ամենաթանկ ֆուտբոլիստները, ամենաշատ ծախս կատարած ակումբներն ու առաջնությունները

Ինչպես և սպասվում էր, 2017թ. ֆուտբոլի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ռեկորդային գործարքներ իրականացվեցին։ Միայն երկուսից ավել անգամ աճեց աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարված գումարը։ Ներկայացնում ենք 2017թ. ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ ֆուտբոլիստներին, ամենաշատ տրանսֆերներ իրականացրած ակումբներին և առաջնություններին։

Առաջին հորիզոնականում Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն է, ում տրանսֆերը գնելու համար ֆրանսիական ՊՍԺ-ն Բարսելաոնային վճարեց 222 մլն եվրո։ Երկրորդ հորիզոնականում Դորտմունդի Բորուսիայի նախկին հարձակվող Ուսման Դեմբելեն է, ում համար Բարսելոնան վճարեց 105 մլն եվրո և 40 միլիոն բոնուս։ Եռյակը եզրափակում է Էվերտոնից Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխված Ռոմելու Լուկակուն, ում տրանսֆերն արժեցավ 85 մլն եվրո։

Չորրորդ տեղում է բրազիլացի Օսկարը,. ով 70 մլն եվրոյով Չելսիից տեղափոխվեց Չինական Շանհայ։ Հինգերորդը Ալվարո Մորատան է, ում տրանսֆերը Ռեալից Չելսի արժեցավ 65.5 մլն եվրո։ Հինգերորդը Բենժամին Մենդին է, ով 58.1 մլն եվրոյով Մոնակոյից տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի։ Վեցերորդ տեղում է Կայլի Ուոլքերը, ում տրանֆերի համար Մանչեսթեր Սիթին Տոտենհեմին վճարեց 57 մլն եվրո։ Ութերորդ տեղում է Ալեքսանդր Լակազետը, ում համար Արսենալը Լիոնին վճարեց 53 մլն եվրո և ևս 7 մլն բոնուս։ Իններորդ հորիզոնականում է Գուլֆի Սիգուրդսոնը, ում տրանսֆերը Էվերտոնին արժեցավ 50 մլն եվրո։ Տասնյակը եզրափակում է Բերնարդո Սիլվան, ում տրանսֆերի համար Մանչեսթեր սիթին վճարեց 49.5 մլն եվրո։

Ինչ կայանում է ամենաշատ գումար ծախսած թիմերին, ապա առաջին հորիզոնականում է Մանչեսթեր Սիթին՝ 244.3 մլն եվրո, երկրորդ տեղում է PSG-ն՝ 238 մլն եվրո, երրորդ տեղում է Չելսին՝ 202.9 մլն եվրո, չորրորդ տեղում է Միլանը՝ 194.5 մլն եվրո, հինգերորդը Բարսելոնան է՝ 192.5 մլն եվրո, վեցերորդ տեղում է Մանչեսթեր Յունայթեդը՝ 164.4 մլն եվրո, յոթերորդը Էվերտոնն է 158.2 մլն եվրո, ութերորդը Յուվենտուսն է՝ 149.2 մլն եվրո, իններորդ տեղում է Բավարիան՝ 103.5 մլն եվրո և տասնյակը եզրափակում Մոնակոն՝ 102 մլն եվրո։

Ամենամեծ վաճառքներ իրականացրած թիմերը հետևյալն են՝ 1. Բարսելոնա՝ 226 մլն եվրո, 2. Մոնակո՝ 177.5 մլն եվրո, 3. Բորուսիա Դորտմունդ՝ 166.5 մլն եվրո, 4. Բենֆիկա՝ 130.85 մլն  եվրո, 5. Յուվենտուս՝ 123.9 մլն եվրո, 6. Ռեալ Մադրիդ՝ 123 մլն եվրո, 7. Չելսի՝ 122.8 մլն եվրո,  8. Լիոն՝ 119.55 մլն եվրո, 9. Ռոմա՝ 114.75 մլն եվրո, 10 Էվերտոն՝ 107.38 մլն եվրո։

2017թ. ամառային տրանֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար է ծախսվել Անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների կողմից՝ 1.55 մլրդ եվրո, միևնույն ժամանակ անգլիական ակումբները վաճառել են 832.33 մլն եվրո ընդհանուր տրանսֆերային արժեքով խաղացողներ։ Իտալական Սերիա Ա-ի ակումբները տրանսֆերների համար ծախսել են 827.78 մլն եվրո և վաճառել 703.42 մլն եվրո ընդհանուր տրանսֆերային արժեքով խաղացողներ։ Ֆրանսիական Լիգա 1-ի ակումբները տրանսֆերների համար ծախսել են 673.4 մլն եվրո և վաճառել 565.65 մլն եվրո ընդհանուր տրանսֆերային արժեքով խաղացողներ։ Բունդեսլիգայի ակումբները տրանսֆերների համար ծախսել են 596.83 մլն եվրո և վաճառքներից ստացել 504.93 մլն եվրո։ Իսպանական Լա Լիգայի ակումբները տրանսֆերների համար ծախսել են 553.9 մլն եվրո, իսկ խաղացողների վաճառքից ստացել 669.85 մլն եվրո։

Տվյալները՝ https://www.transfermarkt.com/

Share