Նոյեմբերի 24-ին կայացած «Սև Ուրբաթի» ընթացքում արձանագրված մեծածավալ առևտրի հետևանքով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 100.3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է ամերիկյան Բլումբերգ գործակալությունը։
Amazon-ի արժեթղթերի գինն այս տարի կտրուկ աճել է, ինչի հետևանքով Բեզոսի կարողությունը 2017թ.-ի ընթացքում աճել է 32.6 մլրդ դոլարով։
Բեզոսն առաջին գործարարը չէ, ում կարողությունն անցել է 100 մլրդ դոլարից՝ 1999թ.-ին Բիլ Գեյթսի կարողությունը նույնպես ավել էր 100 մլրդ դոլարից։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։