Բաժին. Բիզնես

Բիթքոինով վաճառքները 50 Cent-ին 7.5 մլն դոլար հավելյալ շահույթ են բերել

Ամերիկյան ռեփեր 50 Cent-ի ֆինանսական վիճակի մասին ոչ միշտ է, որ դրական լուրեր են հայտնվում։ Հայտնի երգիչը մի քանի անգամ հայտնվել է սննկացման եզրին։ Սակայն կան դեպքեր, երբ 50 Cent-ի կայացրած որոշումները բազմաթիվ միլիոնների շահույթի պատճառ են դարձել։

Նման որոշումներից մեկը 2014թ.-ին  “Animal Ambition” նոր հավաքածուի վաճառքն է բիթքոիններով։ Հավաքածուի վաճառքներն այն ժամանակ ռեփերին բերել է 700 BTC, որը 2014 թվականի 662 դոլար փոխարժեքով այնքան էլ մեծ գումար չէ՝ 463,400 դոլար։

Վերջին շրջանում բիթքոինի փոխարժեքի կտրուկ աճը 50 Cent-ին 7.5 մլն մոտ դոլարի հավելյալ շահույթ է բերել։ Հունվարի 24-ի փոխարժեքի՝ 11,300 դոլար, հաշվարկով 700 բիթքոինը կազմում է մոտ 8 մլն դոլար։

Share