Բաժին. Բիզնես

Ինչպես արագ մարքել Gmail էլեկտրոնային փոստի արկղը

Google-ի Gmail փոստային ծառայությունը օգտատերերին տալիս է նվազագույնը 15GB տարածք։ Թվում է, թե 15GB-ը մեծ ծավալ է, սակայն տարիների օգտագործման ընթացքում բազմաթիվ օգտատերերի մոտ վերոնշյալ ծավալը սպառվում է։ Ինչն էլ առաջ է քաշում ավելորդ նամակների հեռացման խնդիրը, որն էլ անչափ աշխատատար գործընթաց է։

Իհարկե, միշտ էլ կարելի է Google-ից վճարովի ծավալներ գնել, սակայն այդ քայլին դիմում են քչերը։

Ամեն դեպքում, Google-ի կողմից ներդրված տեխնոլոգիաները թույլ են տալիս արագ կերպով գտնել և ջնջել ամենամեծ ծավալներ ունեցող նամակները։ Դա անելու համար պետք է համակարգչից մուտք գործել Gmail և որոնման տողում մուտքագրել «has:attachment larger:10M» արտահայտությունը, որտեղ 10M նշանակում է նամակին կից ֆայլերի ծավալը։

Նման որոնումը օգտատիրոջը հնարավորություն է տալիս անմիջապես դիտարկել առավել խոշոր ծավալ ունեցող նամակները և արագ կերպով հեռացնել ոչ պետքականները։

Նամակների հեռացումից հետո օգտատերը պետք է նաև մաքրի հեռացված նամակների արկղը։ Վերանշյալ մեթոդով օգտատերերը կարող են կարճ ժամանակում մեծ ծավալի ազատել իրենց փոտային արկղերում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share