Բաժին. Բիզնես

Երբ արագությունը գերազանցելը թույլատրելի է. հատուկ թողարկում՝ IQOS 2.4 Plus Motor

IQOS Motor կամ սլացք՝ կայծակնային արագությամբ: Ֆիլիպ Մորրիս ընկերությունը գրանցում է նոր «արագություններ» և փոփոխվող աշխարհին զուգընթաց ներկայացնում նոր բացառիկ թողարկումներ: IQOS Motor-ի դիզայնն իր շքեղությամբ հիշեցնում է թագավորական մրցաշարը: Ավտոմրցաշարի երկրպագուների համար այն must have շարքից է:

Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը կունենա հզորացված «շարժիչով» սպորտային հավաքածուն: Motor հատուկ թողարկումը կներկայացվի սահմանափակ քանակությամբ:

Սարքի դիզայնը՝  ամբողջ հավաքածուն ու նույնիսկ փաթեթավորումը ամբողջությամբ  բնորոշ է Ֆորմուլա 1 ավտոմրցաշարին:

IQOS Motor-ի սպորտային ընթացքին միանալու և սարքն առաջինը ունենալու համար, գործարկվել է նախապատվերի հնարավորությունը:  Մուտք գործելով IQOS-ի պաշտոնական կայք՝ այն հնարավոր է պատվիրել, նշելով միայն հեռախոսահամարը։ Պատվերի համար նախատեսված է ընդամենը 200 սարք։

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Մորրիսի  IQOS նորարարկան առաջարկը փորձում է ստեղծել «աշխարհն առանց ծխի»։  Աշխարհի տարբեր ծայրերից 4,7 մլ մարդ փորձել ու գնահատել է այն՝ ավանդական ծխախոտը փոխարինելով IQOS–ով։ Ամեն օր  IQOS-ի սիրահարների խմբին է միանում ավելի քան 8000 մարդ և դառնում աշխարհն առանց ծխախոտի ծխի գաղափարախոսության հետևորդն ու կրողը։

Share