Բաժին. Բիզնես

Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի 200 խոշորագույն ընկերությունների ցանկում է նաև «Տաշիր»-ը

Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկը, որոնց թվում է նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող  «Տաշիր» ընկերությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Տաշիր» ընկերությունը  Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում 48-րդն է:

Forbes-ի վարկածով Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունը «Լուկոյլ»-ն է, երկրորդ հորիզոնականում X5 Retail Group-ն է, երրորդում՝ «Սուրգութնեֆտգազ»-ը:

Share