Բաժին. Բիզնես

Հայաստանում Beeline-ի աշխատակիցները շնորհավորել են Երևանի 2800-ամյակը

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում նշվեց Երևանի 2800-ամյակը, և Beeline-ի աշխատակիցները հանդես եկան յուրահատուկ նախաձեռնությամբ այդ տոնի առթիվ։

Ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում մասնակցել են «Երևան, իմ սիրտ» երգի ստեղծման և հոլովակի նկարահանման աշխատանքներին, որպեսզի այդ օրն ուրախացնեն բոլորին գեղեցիկ կատարումով։

«Երեկ մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2800 տարեկան։ Դա պատկառելի տարիք է, սակայն քաղաքն այսօր էլ երիտասարդ է և գեղեցիկ։ Վեց տարի առաջ Երևանը դարձավ իմ տունը, բայց  ես միևնույն է ամեն օր նորովի եմ բացահայտում այս քաղաքը։ Յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր թաղամաս ունի իր հատուկ աուրան։ Երևանը յուրահատուկ է իր կոլորիտով, բնակիչներով և արժեքներով։ Շնորհավորում եմ քեզ, Երևա՛ն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Երգը հասանելի է հետևյալ հղումով Youtube-ում՝ ինչպես նաև Beeline Armenia պաշտոնական էջում Facebook-ում։

Share