Բաժին. Բիզնես

Ալեքսիս Օհանյանը Forbes-ին պատմել է հայկական կոնյակի մասին

Ամերիկյան Forbes-ն անդրադարձել է Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կողմից թողարկվող Շախմատ կոնյակին, որի թողարկման մասին պատմել է «Բիզնես 24»-ը։ Պարբերականը նշում է, որ Օհանյանը կոնյակն արտադրում է Flaviar ընկերության հետ։

Օհանյանը նպատակ ունի Հայկական կոնյակը պահանջված դարձնել Ամերիկյան ոգելից խմիչքների շուկայում։

«Հայերն իրապես հպարտ են հայկական կոնյակով, սակայն Հայաստանից և հայկական համայնքներից դուրս մեր կոնյակը քիչ է հայտնի, և դա ընդունելի չէ», ասել է Օհանյանը։

Օհանյանը նշում է, որ կոնյակի արտադրության համար օգտագործվում են հայկական խաղողի տեսակները և կովկասյան կաղնին։ Շախմատ կոնյակը 23 տարեկան է (XO) և Ալեքսիս համար կարևոր է, որ հայկական կոնյակն արշխարհին ներկայացվի լավագույն որակով։

Վերջում Reddit-ի հիմնադիրը նշել է, որ Շախմատը խմում է հայկական ծիրանի հետ միասին։

Share