Բաժին. Բիզնես

Forbes. Միլիարդատերեր 2019

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը։ 2019թ.-ի ցուցակում հայտնված միլիարդատերերի թիվը 2,153 է։ 2018թ.-ի համեմատ միլիարդատերերի թիվը նվազել է 55-ով: Ցուցակի 46%-ի կամ 994 միլիարդատիրոջ կարողությունը նվազել է։ Ցուցակում ներկայացված միլիարդատերերի ընդհանուր կարությունը 8.7 տրլն է, ինչը 2018թ. ցուցանիշից պակաս է 400 մլրդ դոլարով։ Ցուցակից դուրս է մնացել 247 միլիարդատեր, ինչը 2009թ.-ից արձանագրված ամենաբարձր թիվն է։

Ցուցակում առաջին քառյակը չի փոխվել։ Առաջատարն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, ում կարողությունն աճել է 19 մլրդ դոլարով և կազմել 131 մլրդ դոլար։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը երկրորդն է, նրա կարողությունն աճել է 6.5 մլրդ դոլարով և կազմել 96.5 մլրդ։ Երրորդ տեղում է հայտնի ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը նվազել է 1.5 մլրդ դոլարով և կազմել 82.5 մլրդ դոլար։ Չորրորդ հորիզոնականում LVHM սեփականատեր Բերնար Արնոն է, ում կարողությունն աճել է 4 մլրդ դոլարով և կազմել 76 մլրդ դոլար։

Հինգերորդ հորիզոնականում մեքսիկացի Կառլոս Սլիմն է, ում կարողությունը նվազել է 3.1 մլրդ դոլարով և կազմել 64 մլրդ։ Վեցերորդ հորիզոնականում Zara-յի հիմնադիր Ամանսիո Օրտեգան է, ում կարողությունը նվազել է 7.3 մլրդ դոլարով և կազմել 62.7 մլրդ։ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը յոթերորդն է, նրա կարողությունն աճել է 4 մլրդ դոլարով և կազմել 62.5 մլրդ։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ութերորդն է, նրա կարողությունը նվազել է 8.7 մլրդ դոլարով և կազմել 62.3 մլրդ դոլար։ Մայքլ Բլումբերգն իններորդն է՝ 55.5 մլրդ դոլար, իսկ Գուլգի համահիմնադիր Լարի Փեյջը եզրափակում է տասնյակը՝ 50.8 մլրդ դոլար։

Share