Բաժին. Բիզնես

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. IV եռամսյակ

2018թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,721,006 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2018թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 0.04%-ով կամ 1,458-ով, իսկ 2017թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.81% կամ 101,559 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,453,522 է: 2018թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.05%-ով կամ 1,706-ով, իսկ 2017թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.18%-ով կամ 106,551 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2018թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,128,127: 2018թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 1.13%-ով կամ 24,227-ով, իսկ 2017թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.40%-ով կամ 8,435 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,065,793 է: 2018թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 1.12%-ով կամ 23,404-ով, իսկ 2017թ․ չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.64%-ով կամ 13,128 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2018թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 1,002,350՝ բաժանորդների թիվն առաջին անգամ հատել է մեկ միլիոնի շեմը: 2018թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.89%-ով կամ 28,110-ով, իսկ 2017թ․ չորրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է անկում, որը կազմել է 7.34% կամ 68,518: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 938,948 է։ 2018թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.17%-ով կամ 28,820-ով, իսկ 2017թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9.25%-ով կամ 79,511 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2018թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 590,529: 2018թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 0.41%-ով կամ 2,425-ով, իսկ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.35%-ով կամ 24,606-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 448,781 է, 2018թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 1.56%-ով կամ 7,122-ով, իսկ 2017թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված աճը կազմել է 3.20% կամ 13,912 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,051,099 (2017թ.-ի IV եռ. համեմատ` +3.85% կամ +113,182): Vivacell-MTS` 1,846,420 բաժանորդ ( +2.49% կամ +44,852), Beeline` 890,271 բաժանորդ (+7.36% կամ +61,064), Ucom` 314,408 բաժանորդ (+2.37% կամ +7,266):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 528,159 (2017թ.-ի IV եռ. համեմատ` -4.05% կամ -22,317): Vivacell-MTS` 281,707 բաժանորդ (-11.45% կամ -36,417), Ucom` 134,373 բաժանորդ (+5.20% կամ 6,646), Beeline` 112,079 բաժանորդ (+7.12% կամ 7,454):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,326,536 (2017թ.-ի IV եռ. համեմատ` +12.20% կամ +252,962): Vivacell-MTS` 1,502,867 բաժանորդ (+8.21% կամ +113,979), Beeline` 499,861 բաժանորդ (+24.53% կամ +98,455), Ucom` 323,808 բաժանորդ (+14.31% կամ +40,528):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 267,484 (2017թ.-ի IV եռ. համեմատ` -1.83% կամ -4,992): Ucom` 141,748 բաժանորդ ( +8.16% կամ +10,694), Beeline` 63,402 բաժանորդ (-14.78% կամ -10,993), Vivacell-MTS` 62,334 բաժանորդ ( -7.00% կամ -4,693):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 1,281 դր. (2017թ.-ի IV եռ. համեմատ` +1.67% կամ +21 դր.), Beeline` 1,237 դր. ( -9.18% կամ -125 դր.), Ucom` 1,097 դր. (-3.01% կամ -34 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 4,087 դր. (2017թ.-ի IV եռ. համեմատ` -0.44% կամ -18 դր.), Beeline` 3,930 դր. (+1.52% կամ +59 դր.), Vivacell-MTS` 3,021 դր. (-1.98% կամ -61 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,649 դր. (2017թ.-ի IV եռ. համեմատ` փոփոխություններ չկան), Vivacell-MTS` 2,169 դր. (-12.68% կամ -314 դր.), Beeline՝ 1,553 դր. (+20.39% կամ +263 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 579 րոպե (2017թ.-ի IV եռ. համեմատ` +5.46% կամ +30 ր.), Beeline ` 264 ր. (-4.69% կամ -13 ր.), Ucom` 119 ր. (-8.46% կամ -11 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 708 րոպե (2017թ.-ի IV եռ. համեմատ` -4.32% կամ -32 ր.), Beeline` 399 ր. (-1.72% կամ -7 ր.), Ucom` 331 ր. (+10.7% կամ +32 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 23,628 ՄԲ (2017թ.-ի IV եռ. համեմատ` +14.52% կամ +2,996 ՄԲ), Vivacell-MTS` 13,530 ՄԲ (-7.97% կամ -1,171 ՄԲ), Beeline՝ 8,837 ՄԲ (+21.67% կամ +1,574 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 144,891 (2017թ.-ի IV եռ. համեմատ` +6.80% կամ +9,223), Beeline` 117,598 (+17.45% կամ +17,475), Ucom` 31,407 (+21.24% կամ +5,502):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 16,015 (2017թ.-ի IV եռ. համեմատ` -24.53% կամ -5,205), Ucom` 11,591 (+2.40% կամ +272), Beeline` 7,564 (+67.31% կամ +3,043):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 14,333 (2017թ.-ի IV եռ. համեմատ` +3.22% կամ +447), Vivacell-MTS` 6,953 (-15.26% կամ -1,252), Beeline` 8,675 (-59.48% կամ -8,495):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 162,569 (2017թ.-ի IV եռ. համեմատ` +12.46% կամ +18,013), Beeline` 94,379 (-5.12% կամ -5,091), Ucom` 43,327 (-6.94% կամ -3,231):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 22,564 (2017թ.-ի IV եռ. համեմատ` -29.67% կամ -9,519), Ucom` 6,795 (-9.78% կամ -737), Beeline` 2,673 (-38.23% կամ -1,654):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 9,636 (2017թ.-ի IV եռ. համեմատ` -28.8% կամ -3.897), Beeline` 9,423 (-20.25% կամ -2,393),  Vivacell-MTS՝ 6,644 (-28.22% կամ -2,612):

Share