Բաժին. Բիզնես

Interbrand. աշխարհի ամենաթանկ բրենդները 2019

Հայտնի Interbrand գործակալությունը հրապարակել է 2019թ. աշխարհի ամենաթանկ 100 բրենդների ցուցակը։

Ցուցակը գլխավորում է Apple-ը, որի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 9%-ով և կազմել 234.24 մլրդ դոլար։ Երկրորդ հորիզոնականում Google-ն է՝ +8%, 167.71 մլրդ դոլար։ Եռյակը եզրափակում է Amazon-ը՝ +24%, 125.26 մլրդ դոլար։

Չորրորդ հորիզոնականում Microsoft-ն է՝ +17%, 108.85 մլրդ դոլար։ Հինգորորդ տեղում է Coca-Cola-ն՝ -4% կամ 63.36 մլրդ դոլար։ Վեցերորդը Samsung-ն է՝ +2%, 61.1 մլրդ դոլար։ Յոթերորդ տեղում Toyota-ն է՝ +5%, 56.25 մլրդ դոլար, Ութերորդ տեղում՝ Mercedes-Benz-ը՝ +5%, 50.83 մլրդ դոլար։ Իններորդ հերիզոնականում McDonalds-ն է՝ +4%, 45.36 մլրդ, և տասնյակը եզրափակում է Disney-ը՝ +11% կամ 44.35 մլրդ դոլար։

Եթե խոսենք ցուցակի առաջատար տասնյակում տեղ գտած փոփոխություններ մասին, ապա դրանք շատ չեն։ Բավական է նշել, որ 2018թ.-ի համեմատ առաջինից ութերորդ հորիզոնականներում փոփոխություններ ընդհանրապես չկան։ Տասնյակից դուրս է մղվել Facebook-ը։ Տասնյակում հայնտված բրենդներից 5 ներկայացնում են տեխնոլորգիաների, երկուսը՝ ավտոմեքենաշինություն և մեկական բրենդով ներկայացված են ըմպելիքների արտադրության, ռեստորանների և Մեդիա ոլորտները։

Եթե 2001թ.-ին ամենաթանկ 100 բրենդների ընդհանուր արժեքը 988.29 մլրդ դոլար էր, ապա 2019թ.-ին այն կազմում է 2,130.93 մլրդ դոլար։

2019թ.-ին ամենամեծ աճ գրանցած բրենդները հետևյալն են. Mastercard` +25%, Salesforce` +24%, Amazon` +24%, Gucci` +24%, Starbucks` +23%, Adobe` +20%, Visa` +19%, Caterpillar` +19%, Nintendo` +18%, Microsoft` +17%:

100 ամենաթանկ բրենդների ցուցակում հայտնվել է երեք նորեկ՝ DELL` 9.09 մլրդ դոլար, Uber` 5.71 մլրդ դոլար, Linkedin` 4.84 մլրդ դոլար։

Եթե խոսենք ոլորտների մասին, ապա ամենամեծ ներկայացվածությունն ունեն Ավտոմեքենաշինական,  Ֆինանսական, Լյուքս դասի ապրանքների, Տեխնոլոգիական և Էլեկտրոնիկայի ոլորտների բրենդները։

Share