Categories: Բիզնես

Հակածխախոտային պայքարում պետք է ընտրել նվազագույն կողմնակի ազդեցություններով լուծում․ Բաբկեն Պիպոյան

«Ա1+»-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը անդրադարձել է հակածխախոտային օրենքի նոր նախագծին։  Պիպոյանը նշել է, որ եթե   հակածխախոտային օրիանգիծն ընդունվի այս տեսքով, ապա իրավիճակը չի փոխվի։ Նախագիծը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Բացի այդ, թերի է վերահսկողության գործիքակազմը։ Մանրամասները՝ ստորև։

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի, հանրային առողջությունը, իհարկե, գերակա շահ է։ Այն, ինչը սահմանվում է օրենքի շրջանակներում, կարևոր ու անհրաժեշտ է։ Այլ հարց է՝ ինչպես է դա սահմանվում։ Հակածխախոտային օրինագիծը խնդիրները սահմանում է ճիշտ, բայց բերվող լուծումների առումով կան այլընտրանքային լուծումներ, որոնք ավելի լավն են բացասական ազդեցությունը նվազեցնելու տեսանկյունից, քան այն լուծումները, որ առաջարկվում են նախագծի շրջանակներում։

Պիպոյանը լավ օրինակ է բերում․ «երբ ունենք ջերմություն, մեզ անհրաժեշտ է ջերմիջեցնող դեղամիջոց։ Այդ դեղամիջոցներից մենք ընտրում ենք նրանք, որոնք ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Այս ոլորտում կան խնդիրներ, և պետք են բուժումներ։ Պետք է այնպիսի բուժում նշանակենք, որը չունենա կողմնակի վատ ազդեցություններ։ Այս նախագիծը լավագույն միջոցը չէ կողմնակի ազդեցություններից խուսափելու համար։ Մենք ունենք պետություն, որտեղ առողջապահությունից զատ կան այլ խնդիրներ»։ Այսինքն, պետք է անել այնպես, որ առողջապահական խնդիրը լուծվի, բայց առողջապահական խնդրին զուգահեռ պետք է հնարավորինս քիչ վնասենք տնտեսությանը։

Հակածխախոտային օրենքի նախագիծն առաջարկում է համալիր լուծումներ, և պետք է հասկանալ, թե որքան ազդեցություն է թողնելու ամեն առանձին լուծումը տնտեսության վրա։ Նման վերլուծություն՝ թե ինչպես հակածխախոտային օրենքի ամեն առանձին միջոցառում կանդրադառնա տնտեսության վրա և ինչպիսին կլինի այդ քանակական ազդեցությունը, գտնել չկարողացանք։

Օրենքի նախագծի բացասական տնտեսական ազդեցության համատեքստում Պիպոյանն անդրադառնում է մի շարք խնդիրների։ Մասնավորապես, երբ առաջարկվում է խանութներում ծխախոտային արտադրատեսակները փակել, պետք է հաշվի առնել տեղական առանձնահատկությունները։ Կա բավականին մեծ ծավալի հայրենական արտադրանք։ Մյուս կողմից, թութունագործությունը գյուղատնտեսության մեջ սահմանված է որպես հատուկ ուղղություն, և պետության կողմից ուշադրության կենտրոնում է։ Հարց է առաջանում․ եթե փակում ենք բրենդը, ո՞ր բրենդին այլ հավասար պայմաններում նախապատվությունը կտա քաղաքացին․ ավելի հայտնի՞, վաղուց առկա,՞ թե՞ նոր բրենդին, որի գովազդը տվյալ դեպքում արգելվում է։ Բնականաբար, քաղաքացին կընտրի արդեն հայտնի բրենդերը։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր ձեռքով անում է այնպես, որ ներմուծված ապրանքն ավելի մրցունակ է դառնում, քան տեղականը։ Ավելին, երբ հայրենական արտադրողը փորձի մշակել նոր արտադրատեսակ, կունենա վերջինս շուկայում դիրքավորելու խնդիրներ։

Ըստ Բաբկեն Պիպոյանի, բացասական տնտեսական հետևանքներից է նաև ռեստորանների եկամուտի կրճատումը։ Այստեղ ևս պետք է հաշվի առնել ռիսկերն ու շուկայի առանձնահատկությունները։ Հայաստանի գրեթե բոլոր ռեստորաններում կարելի է գտնել առանձնասենյակներ։ Մեր ռեստորանների կառուցվածքում կարող ենք նկատել, որ առանձնասենյակներում աթոռների թիվը ավելի շատ է այլ երկրների առանձնասենյակների աթոռների թվից։ Սա մշակութային առանձնահատկություն է։ Պիպոյանը նշում է․ «Մեզ մոտ հաճախ գնում են ռեստորան մի քանի հոգով առանձնազրույց ունենալու, ինչու ոչ, նաև ծխելու, խմելու։ Երբ մենք ռեստորանին հնարավորություն չենք տալիս առանձնացված վայրում ունենալ փոքրիկ առանձնասենյակներ, որոնք ընդհանուր օգտագործման համար չեն, որտեղ արգելված է մինչև 18 տարեկան երեխաների մուտքը, որոնց համար սահմանված է առանձին տուրք, ինչու՞ ենք դա անում»։ Փաստորեն, արգելելով ծխելը բոլոր ռեստորաններում անխտիր ու զրկելով ռեստորանին առանձնացված վերահսկվող տարածքում սպասարկել չափահաս ծխողին, պետությունը փաստացի ռեստորանին զրկում է իր այցելուից՝ միևնույն ժամանակ ստիպելով ծխողին «ծխահարել» իր բնակարանը։

Օրենքը ներկայացնելիս ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ ռեստորաններում ծխելն արգելելու արդյունքում կշահեն ռեստորանի չծխող աշխատակիցները։ Մեկնաբանելով այս մեջբերումը, Պիպոյանը նշեց, որ պետք է նախ ուսումնասիրել՝ կա՞ն արդյոք Հայաստանի Հանրապետությունում մարդիկ, ովքեր ծխում են ու աշխատում սպասարկման ոլորտում։ Բնականաբար, այդպիսիք կգտնվեն։ Այսինքն, տեխնիկապես հնարավոր է լուծում տալ այս հարցին՝ ծխողների սրահների սպասարկումը վստահելով ծխող աշխատակիցներին։ Բացի այդ, Հայաստանում կան հանքարդյունաբերության, լաբորատոր պայմաններում աշխատող մարդիկ, ում աշխատանքի տևողությունն ավելի կարճ է, իսկ վարձատրությունը՝ ավելի բարձր։ Նույն տրամաբանությամբ կարելի է կազմակերպել աշխատանքը ռեստորանային ոլորտում։ Հետևաբար, նախարարի ձևակերպումը մանիպուլյատիվ բնույթ է կրում և ոչ կառուցողական։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նշեց, որ ռեստորաններում ծխելն արգելելու համատեքստում ուսումնասիրել է միջազգային փորձը։ Մասնավորապես, այս առումով խնդիրներ կան Վրաստանում․ ռեստորանատերերն արձանագրել են եկամուտի անկում և, բնականաբար, ունեն դժգորություններ։

Այն հարցին՝ արդյո՞ք ռեստորանները պաշտպանում են ծխախոտային արդյունաբերության շահերը, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ ռեստորանների ու ծխախոտային ընկերությունների միջև կարող է լինել բիզնես համագործակցություն, և դրանում ոչ մի կրիմինալ բան չկա։ Նույն տրամաբանությամբ, ռեստորանային ասոցիացիաներն ու ծխախոտային ընկերությունները կարող են ասել, որ առողջապահության նախարարությունն իրականացնում է գրանտ ու դրա համար վարձատրվում է, որ առողջապահության նախարարությունը ստացել է ֆինանսավորում նախագիծն իրականացնելու համար։ «Ավելին, եթե մի դեպքում կստանանք ընդամենը բամբասանքներ ու տեսական հնարավոր կապեր, մյուս դեպքում դա կայացած փաստ է, որ մի կողմը վճարել է  մյուսին՝ ինչ-ինչ բան ներդնելու համար։ Պետք չէ սա վառ գույներով ներկայացնել», – եզրափակեց Պիպոյանը։

Բաբկեն Պիպոյանը համոզված է․ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է հակածխախոտային օրենսդրություն, որը պետք է խիստ կիրառվի։ Մյուս կողմից, Պիպոյանի խոսքերով, ներկայացված է օրենքի այնպիսի նախագիծ, որով չենք կարողանալու ռեալ գործ անել։ Ավելին, առողջապահության նախարարությունից էլ նշվել են բազմաթիվ կոչեր, երբ քննարկվել է օրենքի վերահսկողության գործիքակազմը։ Փաստորեն, օրենքի վերահսկողության ապահովման մեխանիզմը լավ չէ սահմանված։ «Ես ասում եմ, որ մեզ պետք չէ ունենալ այնպիսի  օրենք, որի վրա աչք ենք փակելու։ Լրիվ հակառակը․ մեզ պետք է այնպիսի օրենք, որ խստագույնս կիրառենք։ Մենք հենց հիմա ունենք հակածխախոտային օրենսդրություն։ Պահվու՞մ է այդ օրենսդրությունը ՀՀ տարածքում։ Իհարկե, չի պահվում։ Բազմաթիվ վայրերում, որ ծխել չի կարելի, այսօր ծխում են։ Այսինքն, մենք չեն ներդնում այն համակարգերը, որոնք պետք է տան ցանկալի արդյունքներ։ Հետո ունենում ենք վատ վիճակ ու ասում, որ մեզ կտրուկ միջոցներ են պետք»,  – մեկնաբանեց փորձագետը։

Share

ԱԱՏՄ-ն կասեցրել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի գործունեությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարետատան որոշումները շրջանցելու փաստով 24 ժամով կասեցրել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին…

51 mins ago

Շուշան Ստեփանյան. ադրբեջանական «Elbit Hermes 900» դրոնի խոցումը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ազերիների Hermes 900 դրոմի խոցման կադրերը։ «Ադրբեջանական «Elbit…

2 hours ago

ՍԱՏՄ խստացված ստուգայցերն ու կրկնայցերը դրական արդյունք են արձանագրում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը,…

3 hours ago

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է հանձնաժողովի նախորդ օրվա նիստին …

3 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 14/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

4 hours ago

Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իգոր Նազարուկի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով…

5 hours ago

Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

https://youtu.be/2GDfqyvTHuY Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների…

7 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 32,490-ի (+339)

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

9 hours ago

ՀՀ Զինված Ուժերի պատժիչ գործողություններ Տավուշում. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը.

9 hours ago