Բաժին. Բիզնես

Ucom. Եսայան եղբայրների ներկայացրած առաջարկի շուրջ բանակցությունները շարունակվում են

Ucom ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի» կողմից տարածված Ucom ընկերությունում նոր տնօրենի նշանակման մասին նյութը չի համապատասխանում իրականությանը։ Հայկ Եսայանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ընկերության գլխավոր տնօրեն։

Նշենք, որ 856 աշխատակից այս պահի դրությամբ արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:

Այս պահին Եսայան եղբայրների ներկայացված առաջարկի շուրջ ընթանում են բանակցություններ։

Share