Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԲՈՆՈՒՍՆԵՐ` ԱՊՀ BEELINE ՑԱՆՑԵՐԻՑ ՄՈՒՏՔԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային ցանցի կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար բոնուսային ծրագրի մեկնարկի մասին: Մինչև 2011թ-ի նոյեմբերի 6-ը ԱՊՀ երկների Beeline ցանցերից ստացված մուտքային զանգի յուրաքանչյուր րոպեի դիմաց Հայաստանի Beeline բջջային կապի բաժանորդը կստանա բոնուս` 3 դրամի չափով: Բոնուսը  հաշվանցվում է զանգի առաջին 30 րոպեների ընթացքում խոսակցության յուրաքանչյուր լիարժեք րոպեի դիմաց: Կուտակված բոնուսային գումարը կարող է ծախսվել դեպի ՀՀ բջջային և ֆիքսված ցանցեր զանգեր կատարելու կամ SMS-հաղորդագրություններ ուղարկելու համար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

««ՎիմպելԿոմ Լթդ.» ընկերությունների խումբը Beeline ապրանքանիշի ներքո միավորում է տարբեր երկրների օպերատորներին, ինչի շնորհիվ մեր հաճախորդները ստանում են հարմարավետ շփման ավելի մեծ հնարավորություններ: Ի հավելումն Beeline ցանցերում ռոումինգի արտոնյալ սակագների, մեր հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ բոնուսներ` այդ ցանցերից ստացվող զանգերի համար», – ասել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Անվճար միացնել բոնուսային ծրագիրը կարելի է զանգահարելով 0674333 հատուկ համարին, հավաքելով *333# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 333 տեքստով: “SMS ամառ” ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 0674330 հատուկ համարին, *330# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 330 տեքստով SMS հաղորդագրությունով: Կուտակված բոնուսի մասին տեղեկություն կարելի է ստանալ հավաքելով *103# USSD-հրահանգը: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդից բաժանորդավճար չի գանձվում:

Share