Այսօր` օգոստոսի 6-ին, Orange-ը ներկայացրել է HTC Sensation-ը` Android օպերացիոն համակարգով աշխատող ևս մեկ գերարագ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոն: HTC կորպորացիայի այս նոր առաջատար մոդելը կարելի է ձեռք բերել Orange-ի 22 խանութներում, հատուկ ամսական բաժանորդագրության սակագնային պլաններով:
«Մենք ուրախ ենք հայաստանյան սպառողներին ներկայացնել բարձր տեխնոլոգիաների ևս մեկ նորարարական ձեռքբերում, որն իր բացառիկ հնարավորություններով հարստացնելու է նրանց առօրյան: Մենք նաև ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին ավելի լայն ընտրություն: Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ, այսօր ևս Orange-ը հայաստանյան շուկա է բերում տեխնոլոգիական առաջընթացի և Orange-ի ու համաշխարհային այլ առաջատար բրենդերի միջև համագործակցության լավագույն արդյունքները», – այս կապակցությամբ նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ինչպես նշվում է ընկերության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ` հատուկ մշակված սակագնային պլանների շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են լավագույնս վայելել այս ֆանտաստիկ սարքի հնարավորությունները: Սակագնային պլաններում ներառված ամսական մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթները և Orange-ի ընդարձակ 3G+ ցանցը թույլ կտան Orange-ի բաժանորդներին միշտ և ամենուր կապի մեջ լինել մտերիմների ու աշխարհի հետ:
HTC Sensation-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով և այսօր թերեւս ամենակատարյալ HTC սմարթֆոնն է 14.4 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ, 1.2 ԳՀց երկմիջուկային պրոցեսորով, 8ՄՊ ֆոտոխցիկով, որոնք ապահովում են պատկերի անհավատալի որակ և ինտերնետային բազմազան ծառայություններից օգտվելու աննախադեպ արագություն ու հարմարավետություն: Այն ունի full HD video, Wi-Fi, GPS և բազմաթիվ այլ հնարավորություններ:
Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ HTC Sensation-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange Care անկյուններում բաժանորդներին կտրամադրվի Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն: HTC Sensation-ով Orange-ի բաժանորդները կկարողանան լիովին վայելել ինտերնետը` ներառյալ հայերենով էջերը, քանի որ այն արդեն ունի Android-ի թարմացված տարբերակը:
HTC Sensation սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 299 000 դրամով կամ տարաժամկետ վճարման պայմանով: Վճարելով 20% կանխավճար` այն կարելի է գնել 12 ամիս վճարման ժամկետով` ամսական վճարելով ընդամենը 22,620 դրամ: