Կրիպտո

Sequoia Capital-ը գործարկում է 600 մլն դոլար ծավալով կրիպտոֆոնդ

2021թ.-ին վենչուրային ֆոնդերը բլոքչեյն և կրիպտոարժույթների նախագծերում ներդրել են ռեկորդային 25.2 մլրդ դոլար, ինչը նախորդող տարվա համեմատ ապահովել է 713% աճ։ Վենչուրային ընկերությունները վերջին շրջանում առանձնակի ուշադրության կենտրոնում են պահում Web3, մետավերս և GameFi նախագծերը։

Ամերիկյան Sequoia Capital խոշորագույն վենչուրային ֆոնդը գործարկում է նոր կրիպտոհիմնադրամ, որի գործունեությունն ուղղվելու է բլոքչեյն և կրիպտոարժույթների նախագծերում ներդրումներ կատարելուն։

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը տեղեկացնում է, որ նորաստեղծ ֆոնդի ծավալը 600 մլն դոլար է լինելու։

Sequoia-ն նոր չէ, որ մուտք է գործում կրիպտոարշխարհ։ Վերջերս ֆոնդը առաջնորդեց Polygon հարթակի 450 մլն դոլար ծավալով ներդրումային փուլը։ Զգալի ներդրումներ են իրականացվել նաև DeBank և StarkWare նախագծերում։ Sequoia- ն նաև մասնակցել է Citadel Securities ընկերությունում իրականացված խոշորագույն 1.15 մլրդ դոլար ներդրումային փուլին։

Հիշեցնենք, որ Sequoia հիմնադրամը ներդրումներ է կատարել նաև երկու հայկական տեխնոլոգիական միաեղջյուրում՝ PicsArt և ServiceTitan ընկերություններում.

Share