Կրիպտո

NFT-ներ մուտք են գործում Instagram. Մարկ Ցուկերբերգը հաստատել է

Facebook-ի հիմնադիր և Instagram-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը SXSW համաժողովի ընթացքում հաստատել է այն լուրերը, որ NFT թոքենները կհայտնվեն Instagram-ում:

Ցուկերբերգը հայտնել է, որ Instagram-ում NFT թոքենների ստեղծման հնարավորություն կգործարկվի առաջիկա ամիսների ընթացքում։

Լուրերի համաձայն Ցուկերբերգի Meta կորպորացիան, որի ենթակայությամբ են գործում Facebook և Instagram սոցիալական ցանցերը, արդեն իսկ զբաղված է NFT առցանց առուվաճառքի հարթակի ստեղծման աշխատանքներով։

Դեռևս 2021թ. դեկտեմբերին, Instagram-ի ղեկավար Ադամ Մոսսերին հայտարարել էր, որ իրենք ակտիվ կերպով ուսումնասիրում են NFT-ն, սակայն մանրամասներ չէր հայտնել։

Հիշեցնենք, որ Twitter-ն արդեն իսկ հանարավորություն է տալիս NFT թոքեններն օգտագործել որպես օգտատիրոջ նկար։

Հաշվի առնելով այն, որ Instagram-ն ըստ էության պատկերային ստեղծագործությունների հրապարակման առցանց հարթակն է, կարելի է պնդել, որ NFT տեխնոլոգիաների ճիշտ ներդրման դեպքում հարթակը մեծ հաջողություններ կարող է արձանագրել։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share