Կրիպտո

Մեքսիկայի կենտրոնական բանկը հետաձգել է թվային պեսոյի թողարկումը

Մեքսիկայի կենտրոնական բանկի կառավարիչ Վիկտորիա Ռոդրիգես Սեխան հայտարարել է, որ երկրի կենտրոնական բանկը որոշում է կայացրել թվային պեսո (CBDC) արժույթի թողարկման ժամկետը 2024թ.-ից 2025թ. տեղափոխելու մասին։

Սեխայի խոսքերի համաձայն թվային արժույթը կընդլայնի գոյություն ունեցող ֆինանսական գործիքների շրջանակը, կօգնի իրականացնել ավտոմատացման և ծրագրային զարգացման գործառույթները։

Բանկի ղեկավարը նաև հայտնել է, որ այլ պետական կառույցների հետ ուսումնասիրում են կրիպտոարժույթների կարգավորման հնարավորությունները։

Թվային պեսոն չի փոխարինի գործող ազգային արժույթին։ Դրանք կգործեն զուգահեռ և թվային պեսոն գոյություն ունենա որպես իրական պեսոյի այլընտրանք։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share