Կրիպտո

Bybit՝ լավագույն ընտրություն կրիպտոգործառնությունների համար

Կրիպտոարժույթներն օրեցօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում։ Աճում են կրիպտոարժույթներով գործառնությունների, կրիպտոարժույթներում ներդրումներ իրականացնողների և ոլորտում գործունեություն ծավալողների թիվը։ Աճող դերակատարմանը զուգահեռ փոփոխությունների են ենթարկվում նաև կրիպտոբորասները, որոնք տարբեր թվային արժույթների փոխանակման հարթակներից վերածվում են ներդրումային լուրջ համակարգերի՝ բազմաթիվ գործիքներով և առաջարկներով։ 

Կրիպտոգործունեության ընթացքում անչափ դժվար է շրջանցել կրիպտոբորսները և այստեղ է, որ պետք է կարողանալ ճիշտ ընտրություն կատարել՝ անվտանգության, հարմարավետության և լայն գործիքակազմի առումով։

Ներկայացնում ենք ByBit կրիպտոհարթակը, որը թվյաին արժույթների «վայրի» աշխարհում տարիներ շարունակ կարողանում է պահպանել հուսալի և արդյունավետ գործընկերոջ համբավը։

ByBit հարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։ 

Հարթակը մշտապես առաջատար դիրքեր է զբաղեցնում կրիպտոբորսաների ոլորտում։ Հարթակն առաջարկում է մի շարք լրջագույն ներդրումային գործիքներ։ Դերևատիվների շարքն իր մեջ ներառում է անժամկետ ներդրումային պայմանագրեր, անժամկետ գծային պայմանագրեր, ինչպես նաև ներդրումային ֆյուչրսներ։ Հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել երկարժույթ ներդրումներ, գոյություն ունի նաև ստեյքինգի հնարավորություն, որը հավելյալ շահույթի հնարավորություն է ապահովում։

ByBit-ում ամեն ինչ ուղղված է հաճախորդի հարմարավետությանը։ Կայքը և հավելվածները (Android, iOS) հասկանալի են և ավելորդ բարդություններ չեն առաջացնում օգտագործման ընթացքում։ Գործարկված է հզոր և զարգացած API համակարգ, որն օգնում է իրականացնել բարձր հաճախականությամբ գործարքներ կամ թրեյդինգ։ Հայ օգտատերերի համար կարևոր է նաև, որ համակարգն ունի հաճախորդների սպասարկման ծառայություն, որն ամբողջապես հասանելի է ռուսալեզու օգտատերերի համար։

ByBit-ում գործում են մի շարք պարգևատրման ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է զգալի չափի բոնուսներ ստանալ։ Պարգևատրման մշտական ծրագիր է գործում նոր օգտատերեր հարթակ ներգրավելու համար։ ByBit-ում անց են կացվում տեղական և միջազգային թրեյդերային մրցույթներ՝ 10,000 դոլար մրցանակային գումարով, նաև թրեյդերների ամենամյա ստուգատես՝ WSOT։

ByBit-ում գործում է VIP ծրագիր՝ առավել մեծ ծավալով գործառնություններ իրականացնողների համար։ VIP թրեյդերների համար գործում են գործարքների հատուկ միջնորդավճարներ, նոր պրոդուկտների և այլ տեղեկատվության ժամանակից շուտ հասանելիություն, օգտահաշվի անձնական օգնական։

ByBit-ի հերթական ենթահամակարգը Launchpad-ն է, որի միջոցով նոր թվային արժույթները հայտնվում են ByBit-ում։ Մինչ ByBit-ում հայտնվելը, օգտատերերին հնարավորություն է տրվում ծանթանալ նոր արժույթների կամ թոքենների հետ, նախապես պատվիրել այս կամ այն արժույթի չափաբաժին՝ թողարկման պահին ձեռքբերման համար։ ByBit Launchpad-ի միջոցով հանարվոր է նաև իրականացնել այլ գործառնություններ։

ByBit-ի առավելություններից մեկն էլ բարձր մակարդակով գործող կրթական հարթակն է։ Վարպետության դասընթացներ, սեմինարներ և այլ միջոցառումներ, նաև ռուսերեն լեզվով։ Youtube-ում անց են կացվում ուղիղ եթերներ, որոնք հասանելի են բոլորի համար։ ByBit-ի դեսպանները ցուցադրում են համակարգի հնարավորությունները, իրենց անձանական օրինակով ներկայացնում են սխալները, խոսում են ռազմավարության մասին և տալիս են այլ արդյունավետ խորհուրդներ։ Ուսումնական միջոցառումներին հաճախ հրավիրվում են կրիպտոաշխարհի առավել հայտնի փորձագետներ։

ByBit-ը քայլում է կրիպտոաշխարհին համընթաց, և հարթակում արդեն իսկ գործարկվել է NFT առուվաճառքի ենթահարթակ, որի միջոցով օգտատերերը կարող են գնել, վաճառել կամ կառավարել իրենց NFT-ները։

ByBit-ում գործում է նաև P2P հարթակ, որի միջոցով օգտատերերը հնարավորություն են ստանում գործարքներ իրականացնել միմյանց միջև, շրջանցելով ByBit-ի առևտրային հարթակները։ P2P հարթակում հասանելի է վճարման ավելի քան 260 միջոց և ավելի քանի 10 արժույթի հասանելիություն, որոնց միջոցով հանարավոր է գնել USDT թոքեն։ ByBit-ում հանարավոր է նաև թվային արժույթներ ձեռք բերել ազգային արժույթներով։ Այս պահին համակարգն ընդունում է 170 արժույթ։ Այս գործարքների համար համակարգը միջնորդավճարներ չի գանձում։

Հարթակը նաև ակտիվ է հասարարական ոլորտներում։ ByBit-ը հանդիսանում է Դորտմունդի Բորուսիայի առաջատար գերմանական և Ավսիպա Ֆուկուոկա ֆուտբոլային ակումբների գործընկեր։ Հարթակը նաև հանդիսանում է մի շարք կիբերսպորտի թիմերի, P2E խաղերի, կրիպտոմիջոցառումների և ոլորտային հեքըթոնների հովանավոր։ ByBit-ը նաև աջակցում է UNICEF-ի կրթական ծրագրերին։

ByBit-ը մշտապես կապի մեջ է օգտատերերի հետ։ Գործում է բլոգ, որտեղ հրապարակվում են վերլուժություններ և էքսկլյուզիվ ակնարկներ կրիպտոաշխարհի իրադարձությունների վերաբերյալ։ Թրեյդերների համար գործարկվել են նաև առցանց ակտիվ համայնքներ՝  Telegram, Twitter և Vkontakte հարթակներում։ ByBit-ը նաև ակտիվ է սոցիալական հարթակներում, գործում են մի շարք հնարավորություններ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ հարթակի լուրերին։ Telegram BybitRussian, Twitter BybitRussia , Vkontekte bybit , Youtube ByBit

Share