Կրիպտո

ByBit P2P. ազգային արժույթ / USDT փոխանակման պարզ և անվտանգ հարթակ

Առաջատար կրիպտոհարթակներն օգտատերերի համար հնարավորություն են տալիս օգտվել կրիպտոարժույթների փոխանակաման զանազան պրոդուկտներից։ «Բիզնես 24»-ն արդեն ներկայացրել է ByBit խոշորագույն կրիպտոհարթակը, որն առանձնանում է իր պրոդուտների բազմազանությամբ։ Դրանցից մեկն էլ P2P հարթակն է։

P2P-ն ByBit-ի շրջանակներում գործող պարզ և անվտանգ հարթակ է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս իրականացնել արժույթների և USDT թոքենի փոխանակում՝ ուղղակի միմյանց միջև, առանց միջնորդների։ Հարթակը գործարկվել է 2022թ. հունվար ամսից։ P2P հարթակում հասանելի են հետևյալ արժույթները՝  INR, VND, AUD, HKD, MYR, PHP, RUB, TWD, NGN, IDR և UAH։ Ընթացքի մեջ է այլ ազգային արժույթների ավելացումը։

Հատկանշական է, որ ByBit-ն իր ծառայությունները չի առաջարկում P2P հարթակում, այն միայն ապահովում է հարթակի անվտանգությունն ու անխափան գործունեությունը։ Երբ գործարքն իրականացնող կողմերից մեկը փոխանցում է գումարը՝ այն անմիջապես սառեցվում է 10 րոպեով, մինչև հակառակ կողմը չփոխանցի գումարը։

Եթե օգտատերը վաճառողի դերում է, ապա մինչև գումարն ուղարկել պետք է ստուգի՝ արդյո՞ք ստացվել է գնորդի գումարը։ P2P հարթակի շրջանակներում գործում է նաև հաճախորդների սպասարկման ծառայություն, որի միջոցով հնարավոր է լուծել առաջացած խնդիրները։

ByBit-ում նաև մանրամասն կերպով ներկայացված են P2P հարթակից օգտվելու քայլերը։ Այնպես, որ օգտատերերը կարող են առանց սխալվելու օգտվել հարթակից։

Bybit-ը P2P հարթակում իրականացված փոխանցումների համար միջնորդավճար չի գանձում, սակայն դրանք կարող են գանձվել վճարային օպերատորների կողմից։ Համակարգը աջակցում է վճարումների 260-ից ավել միջոց, ներառյալ՝ վճարային քարտեր, կանխիկ վճարումներ և այլն։

ByBit հարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։ 

ByBit-ը մշտապես կապի մեջ է օգտատերերի հետ։ Գործում է բլոգ, որտեղ հրապարակվում են վերլուժություններ և էքսկլյուզիվ ակնարկներ կրիպտոաշխարհի իրադարձությունների վերաբերյալ։ Թրեյդերների համար գործարկվել են նաև առցանց ակտիվ համայնքներ՝  Telegram, Twitter և Vkontakte հարթակներում։ ByBit-ը նաև ակտիվ է սոցիալական հարթակներում, գործում են մի շարք հնարավորություններ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ հարթակի լուրերին։ Telegram BybitRussian, Twitter BybitRussia , Vkontekte bybit , Youtube ByBit

Share