Կրիպտո

ByBit Քոփիթրեյդինգ. Իրականացրեք կրիպտոթրեյդինգ լավագույն վարպետների հետ

Քոփիտրեյդինգը (թրեյդինգի կրկնօրինակում) ներդրումային պորտֆելի կառավարման գործիք է, որի միջոցով թրեյդերը հնարավորություն է ստանում կրկնօրինակել առավել փորձառու թրեյդերների գործարքները։

Այսպիսով, թրեյդերը հնարավորություն է ստանում իրականացնել ոլորտի փորձառու մասնագետների թրեյդինգային ռազմավարությունները, իսկ «Թրեյդինգի վարպետները», որոնց ռազմավարություններից օգտվում են բաժանորդները, հնարավորություն են ստանում ստանալ թրեյդերների ստացած եկամուտների 10%-ը։

Bybit-ի շրջանակներում գործող քոփիթրեյդինգի հարթակը փորձում է համագործակցել առավել փորձառու թրեյդերների հետ։ Քոփիթրեյդինգը կարող է բավական եկամտաբեր լինել, սակայն, իհարկե կան նաև ռիսկեր։ Ոչ մի թրեյդերի նախկին հաջողություններ չեն երաշխավորում դրանք ապագայում։

Bybit քոփիթրեյդինգի շրջանակներում կարելի է իրականացնել թվով 15 զույգի առ ու վաճառք. BTCUSDT, ETHUSDT, BITUSDT, XRPUSDT, ADAUSDT, SOLUSDT, LUNAUSDT, MATICUSDT, SANDUSDT, NEARUSDT, ATOMUSDT, FTMUSDT, LINKUSDT, AVAXUSDT և AXSUSDT.

2022թ. Հունիսի 12-ի դրությամբ Bybit քոփիթրեյդինգի համակարգում գրանցված է 74.5 հազար թրեյդեր։

Ովքեր կարող են դառնալ «Թրեյդինգի վարպետ»

  • Կարծիքի առաջնորդներ, օրինակ՝ Youtube-յան վլոգերներ 5,000 և ավել բաժանորդով կամ հայտնի դեմքեր Twitter-ում, Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում։
  • Թրեյդերներ, որոնք արդեն փորձ ունեն այլոց հետ կիսվելու իրենց ռազմավարություններով։
  • Bybit և այլ կրիպտոբորսաներում մեծ փորձ ունեցող թրեյդերներ։

Ինչպես դառնալ «Թրեյդինգի վարպետ»

  • Ուղարկեք դիմում  ByBit-ին, որի պատասխանը կստանաք 2 աշխատանքային օրում։
  • Ստացեք համաձայնություն և տեխնիկական ցուցումներ։
  • Ստացեք ձեր բաժանորդների եկամուտի մի մասը։

Ինչպես դառնալ «Վարպետի բաժանորդ»

  • Գրանցվեք ձեր ցանկացած «Թրեյդինգի վարպետ»-ին
  • Իրականացրեք տեխնիկական կարգավորումները
  • Մեծացրեք ձեր եկամուտները

Այն բանից հետո, երբ թրեյդերն ընտրում է իր վարպետին, նա սկսում է իրականացնել գործարքների կարգավորումները։ Թրեյդերը նշում է, թե որ պարամետրերին համապատասխանող գործարքները պետք է ավտոմատ կերպով կրկնօրինակվեն, որից հետո վարպետի կողմից իրականացվող համապատասխան գործարքներն ավտոմատ կերպով կստեղծվեն նաև բաժանորդի օգտահաշվում։

Քոփիթրեյդինգով կարելի է զբաղվել ByBit-ի օգտահաշվով, այլ կամ հատուկ օգտահաշվի կարիք չկա։ Առևտրի համար պետք է թվային ակտիվները դերևատիվային օգտահաշվից փոխանցել կրիպտոթրեյդինգի օգտահաշվին։ Քոփիթրեյդինգի գործարքների միջնորդավճարները նույնն են ինչ սովորոկան թրեյդինգի վճարները։

Բաժանորդների համար անպայման չի անձի հաստատման գործընթաց անցնել, իսկ «Թրեյդինգի վարպետները» պետք է անցնեն անձի հաստատման KYC 1 և 2 մակարդակներով։

Տեխնիկական ուղեցույց «Թրեյդինգի վարպետների» համար

Տեխնիկական ուղեցույց քոփիթրեյդինգի բաժանորդների համար  

Թրեյդինգի վարպետների համար գործում է նաև հատուկ առաջարկ.

Լավագույն վարպետները հնարավորություն են ստանում մասնակցել 1,000,000 USDT մրցանակային ֆոնդի բաշխմանը։

Այն վարպետները, որոնք կկատարեն նվազագույնը 20 գործարք այս առաջարկի ժամանակահատվածում և կհայտնվեն առաջատար 20-ի շարքում կստանան բոնուսներ.

  • Առաջին տեղ՝ 5,000 USDT
  • Երկրորդ տեղ՝ 2,000 USDT
  • Երրորդ տեղ՝ 1,000 USDT
  • 4-րդից 20-րդ տեղ՝ 500 USDT

Պարգևատրումները տրվում են իրականացված գործարքներից հետո՝ մինչև մրցանակային գումարի ավարտը։ Սա նշանակում է, որ ամենահաջողակ թրեյդերները կարող են պահանջների կատարման դեպքում մի քանի անգամ ստանալ պարգևատրում։

Պարգևատրում ստանալու համար պետք է իրականացնել հետևյալ կետերը.

  • Ակցիայի գործունեության ժամանակահատվածում հաջողված գործարքների թիվը երեք շաբաթում պետք է լինի 60% և ավել։
  • Պետք է օրական իրականացնել (փակել) գոնե մեկ գործարք։
  • Իրականացված ամեն գործարքի ծավալը պետք է լինի 1,000 USDT և ավել։

ByBit-ը խստորեն հետևելու է օգտատերերի կողմից արդար մրցակցության պահպանմանը։ Խիստ կերպով պատժվելու են խարդախության դիմողները։ Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share