Կրիպտո

Mastercard-ի օգտատերերը կկարողանան NFT-ներ գնել ազգային արժույթներով

Mastercard վճարային համակարգը թույլ կտա իր քարտապաններին գնել NFT-ներ: Այդ նպատակով ընկերությունը պայմանագրեր է կնքել NFT առևտրով զբաղվող Immutable X, Candy Digital, The Sandbox, Mintable, Spring, Nifty Gateway ընկերությունների և web3.0 ենթակառուցվածքներ ապահովող MoonPay ընկերության հետ:

Mastercard քարտապանները կկարողանան նոր գործընկերներին պատկանող հարթակներում ձեռք բերել NFT-ներ՝ առանց նախապես կրիպտոարժույթ գնելու:

«Մենք աշխատում ենք այս ընկերությունների հետ, որպեսզի մարդիկ կարողանան Mastercard-ն օգտագործել գործընկեր շուկաներից կամ իրենց կրիպտոարժույթային ծառայությունների միջոցով NFT-ներ գնելու համար: Մեր 2,9 միլիոն քարտերով ամբողջ աշխարհում՝ այս փոփոխությունը կարող է էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ NFT էկոհամակարգի վրա», – ասել է ընկերության փոխնախագահ Ռաջ Դամոդարանը:

Նա նաև նշել է, որ վճարային համակարգի կողմից 40 երկրներում ավելի քան 35,000 մարդկանց շրջանում անցկացված հարցումը վկայում է NFT-ների նկատմամբ օգտատերերի հետաքրքրության մասին: Հարցվածների 45%-ը պատասխանել է, որ գնել են NFT կամ պատրաստվում են դա անել:

2022թ․ հունվարից Mastercard-ը համագործակցում է Coinbase-ի հետ համատեղ նախաձեռնության շուրջ՝ հեշտացնելու NFT-ներ գնելու կրիպտոարժույթների փոխանակման շուկայում: Վերջինիս բետա տարբերակը թողարկվել է ապրիլին։

Նույն ամսին վճարային համակարգը ներկայացրել է մետավերսների հետ առնչվող ապրանքանիշերի գրանցման հայտեր։ Փաստաթղթերում խոսվում է «մուլտիմեդիայի աջակցությամբ NFT-ների, թվային ապրանքների շուկաների, ինչպես նաև մետավերսում վճարային գործարքների մշակման և էլեկտրոնային առևտրի ծրագրային ապահովման մասին»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share