Կրիպտո

Bybit Launchpad 2.0-ում շուտով կմերկնարկի Walken նախագիծը

Հունիսի 20-ին ByBit-ում կմեկնարկի Walken-ը, որը Walk2Play-Win2Earn (շարժվիր և վաստակիր) սկզբունքով գործող ունիվերսալ պրոդուկտ է։ ByBit-ը կդառնա առաջին հարթակը, որը կցուցարկի WLKN թոքենը։

ByBit-ի օգտատերերը թոքենին հասանելիություն կստանան նորացված Launchpad 2.0 հարթակում, որտեղ ներկայացվում են նորարարական բլոքչեյն նախագծերը։ WLKN թոքենների բաշխմանը մասնակցելու համար օգտատերը պետք է ներդրում կատարի BIT-ով կամ USDT-ով։ Launchpad հարթակում հասանելի են նաև նախկինում ցուցարկված այլ թոքեններ։

Walken-ը Solana բլոքչեյն ցանցում գործող խաղ է, որը միավորում է խաղային երկու սկզբունք՝ «խաղա ու վաստակիր» և «շարժվիր ու վաստակիր»։ Walken-ը խաղի բնույթ է տալիս ամենօրյա հասարակ գործերին՝ վազք կամ քայլք՝ առաջ մղելով առողջ ապրելակերպի գաղափարը։ Walken էկոհամակարգը թույլ է տալիս վաստակել առողջ ապրելակերպի միջոցով։ Օգտատերերի քայլերը կամ անցած ճանապարհը հաշվարկվում է սմարթֆոնի, խելացի ժամացույցների և այլ սարքերի միջոցով։

WLKN թոքենի մեկնարկը ByBit Launchpad 2.0 հարթակում թույլ կտա ձեռք բերել դրանք՝ բաշխման միջոցով։ Խաղի մեջ օգտատերը թոքեններ է ստանում մրցակցության միջոցով։ Դրանք հնարավոր է ծախսել խաղի ներքին շուկայում՝ բարձրացնելով խաղային կերպարի կարողությունները։

«ByBit-ի նման գործընկերոջ մասին կարելի է միայն երազել», – ասում է Walken-ի համահիմնադիր և ղեկավար Ալեքսեյն Կալովեցը։ Նա հավելում է, որ ByBit-ը կրիպտոաշխարհի առաջատար խաղացող է։ Կալովեցի խոսքով մեծ պատիվ է Walken-ը մեկնարկել և զարգացնել ByBit-ում։

Այցելեք Walken ախագծի էջը ByBit-ում

Walken (WLKN)

Թոքեն՝ WLKN

Գին՝ 1 WLKN = 0,0165 USDT (Նախագծի մասնակցության գրանցման մեկնարկի պահի փոխարժեքը)

Քանակ՝ 2 000 000 000 WLKN

Bybit Launchpad-ում հասանելի թոքենների քանակ՝: 20 000 000 WLKN (ընդհանուր քանակի 1%)

WLKN առցանց ռեսուրսներ՝ Website | Whitepaper | Medium | Twitter | Discord | Telegram

Ինչպես է աշխատում Launchpad-ը

Օգտատերը պետք է ֆիքսի BIT-ի քանակ, որպեսզի կարողանա գրանցվել մասնակցելու WLKN-ի բաշխմանը, կամ էլ ֆիքսի USDT քանակ, որպեսզի կարողանա մասնակցել խաղարկությանը։ Միաժամանակ երկու ֆորմատում մասնակցել չի կարելի։

  • BIT-ով գրանցման համար հասանելի է 14,000,000 WLKN, ամեն օգտատիրոջ համար հասանելի առավելագույն քանակ՝ 20,000 WLKN:
  • USDT-ով խաղարկության համար հասանելի է 6,000,000 WLKN, ամեն հաղթողին բաժին կհասնի 750 WLKN: Չշահած օգտատերերը իրենց USDT-ները հետ կստանան։

Բալանսների հաշվարկման ժամանակահատված՝ 16/06/22 00։00 UTC – 20/06/2022 23:59 UTC: Գրանցման ժամանակահատված՝ 3։30 – 10։29 UTC 21/06/22: Բաշխման ժամանակահատված՝ 11։00 – 11։59 UTC 21/06/22թ։ Թոքենը հասանելի կլինի թրեյդերների համար 12։00 21/06/22թ.։

Մանրամասների համար սեղմեք այստեղ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share