Կրիպտո

Bybit P2P-ում սեպտեմբերից կմեկնարկեն ՀՀ դրամով գործարքները

Bybit առաջատար կրիպտոբորսայի P2P հարթակը բարձրանում է նոր մակարդակի։ Այսուհետ հարթակում հասանելի են նաև գործարքներ առաջատար Bitcoin և Ethereum թվային արժույթներով։ BTC և ETH կարելի է ձեռք բերել հետևյալ արժույթների միջոցով՝ RUB, UAH, VND, INR, MYR: Հարթակը գործարկվել է 2022թ. հունվար ամսից։ P2P-ն ByBit-ի շրջանակներում գործող պարզ և անվտանգ հարթակ է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս իրականացնել ազգային և թվային արժույթների փոխանակում՝ առանց միջնորդների: Հարթակի գործունեության սկզբնական շրջանում թվային արժույթներից հասանելի է եղել միայն USDT թոքենը։ Երկու արժույթի համար էլ հասանելի են հայտերի և պատվերների ներկայացման հնարավորությունները։ BTC-ով և ETH-ով գործարքների կարելի է իրականացնել Bybit-ի և համակարգչային և մոբայլ տարբերակներով։

Միևնույն ժամանակ, Bybit-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ առաջատար կրիպտոհարթակը գտնվում է ՀՀ դրամով գործարքների ներդրման փուլում։ ՀՀ դրամի ներդրումը ենթադրում է նաև համագործակցություն ՀՀ ֆինանսական ինստիստուտների հետ, որոքն հնարավորություն կտան դրամով վճարման միջոցներ ավելացնել Bybit-ում։ Հա՛վի առնելով այն, որ P2P-ն հայ կրիպտոթրեյդերների առավել նախընտրելի ձևաչափերից է, կարելի է ենթադրել, որ սեպտեմբեր ամսից Bybit-ի պահանջվածությունը Հայաստանում միայն կաճի։

Ազգային արժույթներն անչափ մեծ արագությամբ են ներդրվում P2P հարթակում։ Օրերս հայտարարվեց բելառուսական ռուբլու և բրիտանական ֆունտի հասանելիության մասին, հուլիսի 7-ից հարթակին միացավ նաև կանադական դոլարը։

Հաշվի առնելով P2P հարթակի կարևորությունը Bybit-ը օրերս թողարկել է P2P հարթակի գործունեության մասին պատմող տեսանյութ։ Անպայման դիտեք, անչափ օգտակար է։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share