Բաժին. Կրիպտո

Bybit-ում մեկնարկում է առաջատար ֆուտբոլային ակումբների թոքենների ցուցարկումը

Աշխարհի ամենաարագ աճող կրիպտոբորսա և առևտրային հարթակ Bybit-ում մեկնարկում է 7 առաջատար ֆուտբոլային ակումբների ֆան-թոքենների ցուցարկումը։

Ցուցարկվում են հետևյալ ֆան-թոքենները՝ PSG, BAR, JUV, ACM, INTER, AFC և CITY, որոնք համապատասխանաբար ներկայացնում են հետևյալ ֆուտբոլային ակումբները՝ Պարի Սեն-Ժերմեն, Բարսելոնա, Յուվենտուս, Միլան, Ինտեր, Արսենալ և Մանչեսթեր Սիթի։

Ֆան-թոքեններ տնօրինողները ստանում են թվային ծառայություններից օգտվելու, նաև համապատասխան թիմից պարգևներ ստանալու հնարավորություն։ Բացի այս, նրանք ստանում է ակումբի որոշակի գործողությունների վրա ազդելու հնարավորություն՝ իրենց թոքեններով մասնակցելով համապատասխան քվեարկություններին։

Ֆան-թոքենների ցուցարկման կապակցությամբ Bybit-ում մեկնարկել է ևս երկու ակցիա՝ ամեն մեկը 100,000 USDT մրցանակային ֆոնդով։ Ակցիաներին մասնակցելու համար պետք է իրականացնել դեպոզիտ, ձեռք բերել ֆան-թոքեններ կամ իրականացնել գործարքներ դրանցով։

Մասնակիցների գրանցումն իրականացվում է ֆան-թոքենների մեկնարկին նվիրված հատուկ էջում։ Այն բանից հետո, երբ Bybit օգտատերը ֆան-թոքեններով կիրականացի նվազագույնը 100 USDT ծավալով գործարքներ, կմիանա առաջին ակցիային, որը գործում է մինչև 2022թ. սեպտեմբերի 2-ը։

Երկրորդ ակցիան նույնպես գործում է մինչև 2022թ. Սեպտեմբերի 2։ Այն սփոթային հարթակում 100 USDT և ավել դեպոզիտներ իրականացնողներին խաղարկել 100,000 USDT մրցանակային ֆոնդը։

«Bybit-ը կիսում է պրոֆեսիոնալ սպորտի հիմնական արժեքները՝ ամբողջականություն, թիմային աշխատանք և ձգտում ավելի լավին։ Ֆան-թոքենները դարձան մեր հարթակներում իրականացվող միջոցառումները լրացնող հավելյալ մասերից մեկը։ Միջոցառումները ներառում են նաև կրիպտոթրեյդերների գլոբալ մրցաշարը և գործընկերությունը Ֆորմուլա 1-ի Oracle Red Bull Racing թիմի հետ։ Մենք մեծ ուրախությամբ օգնում ենք երկրպագուներին լինել ավելի մոտիկ իրենց թիմերին», – ասում է հարթակի համահիմնադիր և ղեկավար Բեն Չժոուն։

Ֆան-թոքենները գործարկում են երկրպագուների համընդանուր Socios.com հարթակի հետ։ Թոքենների ստեղծումն իրականացվում է Chiliz Chain ցանցի միջոցով, որը սմարթ-պայմանագրերով թույլ է տալիս մասնակիցներին անվտանգ կերպով իրականացնել քվեարկություններ և փոխանցումներ։

Bybit սպորտային գործընկերությունն ընդգրկում է համագործակցություն Ֆորմուլա 1-ի Oracle Red Bull Racing, կիբերսպորտի NAVI, Astralis, Alliance, Virtus.pro, Made in Brazil (MIBR) և Oracle Red Bull Racing Esports, նաև ֆուտբոլային Դորտմունդի Բորուսիայի և Ավիսպա Ֆուկուոկա թիմերի հետ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share