Բաժին. Կրիպտո

2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.1%-ով

2022թ. հունվար-հուլիս ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 13.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.0%-ով, շինարարությունն աճել է 13.6%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 12.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 27.5%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,409,771.8 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,204,944.9 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,362,732.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 190,552.7 մլն ՀՀ դրամ։

Share