Բաժին. Կրիպտո

ՀԱՊՀ հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Բլոքչեյն» դասընթաց. Կրիպտո՝ Bybit-ի հետ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ՀԱՊՀ) համաֆինանսավորմամբ իրականացնում է 100 մասնակցի համար նախատեսված «Բլոքչեյն» դասընթաց:

  • Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան ընդհանուր գիտելիքներ բլոքչեյնի պատմության և հիմունքների վերաբերյալ։
  • Կուսումնասիրեն բլոքչեյն տեխնոլոգիայի հիմնական հասկացությունները, բլոքչեյնի ապագայի ընդհանուր WEB3 ենթակառուցվածքը,
  • Կսովորեն ծրագրավորում EVM բլոքչեյնի հիմնական լեզվով՝ Solidity-ով, ինչպես նաև կսովորեն իրականացնել backend-ական WEB3 call-եր դեպի այդ լեզվով գրված կոդերը,
  • Ուսանողները կծանոթանան նաև բլոքչեյնի հետ աշխատելու ծրագրավորման գործիքներին՝ Truffle, Remix, HardHet: Դասընթացն իրականացվելու է նախագծային հենքով (Project Based Learning) ուսուցման մեթոդներով, ինչը թույլ կտա մասնակիցներին աշխատել և դասընթացի ավարտին ներկայացնել բլոքչեյնի վրա աշխատող համակարգը՝ մասնավորապես ՀԱՊՀ ուսանողների դիպլոմների պատրաստման և տրամադրման համակարգը:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

Ծրագրում շահառու մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով, որի արդյունքում ֆիքսված նվազագույն շեմը հաղթահարած դիմորդները՝ մրցութային կարգով, հնարավորություն կստանան դառնալու բլոկչեյն դասընթացի շահառուներ։

Համաձայն գիտելիքների և հմտությունների չափորոշիչների ֆիքսված նվազագույն շեմի՝ կիրականացվի դիմորդների թեստավորման գործընթաց։ Կազմված թեստերի բովանդակությունը և իրականացման մեթոդոլոգիան հնարավորություն կտան անցկացնելու թափանցիկ և հիմնավոր ընտրություն։ Հարցաշարի հիմքում ընկած են ՀԱՊՀ-ի կողմից 2021 թվականին իրականացված «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (Beginner) դասընթաց»-ի համար մշակված և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համաձայնեցված հարցերը։ Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 20 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին, որոնց վերջնական ընտրությունը իրականացվելու է հարցազրույցով:

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը: Դասընթացի արժեքը – 323 700 ՀՀ դրամ: Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

«Բլոքչեյն» դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 96 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):

Խումբը կազմված է լինելու 25 ուսանողից։

Դասընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործնական դասերը լինելու են 15 – 20 հոգանոց խմբերով, ինչպես նաև խմբերի հետ լրացուցիչ աշխատելու են խորհրդատու ասիստենտներ և նախագծերի ղեկավարներ։

Դասընթացները իրականացվելու են անցանց եղանակով, ճկուն գրաֆիկով՝ ՀԱՊՀ մասնագիտացված լսարաններում։

Դասընթացները տեսաձայնագրվելու են։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • Իրականացված դասընթացների 1/3 բացակայելու դեպքում,
  • Միջանկյալ թեստավորման բացասական արդյունքի դեպքում (առաջարկված հարցերի 30 տոկոսից պակաս),
  • Համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում:

Դասընթացի ավարտին ունկնդիրը կկարողանա՝

  • Նկարագրել բլոքչեյնի հիմնական հասկացությունները, բլոքչեյն տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները,
  • Նկարագրել բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառման բնագավառները,
  • Ներկայացնել կրիպտոգրաֆիայի հիմունքները,
  • Նկարագրել առավել հայտնի բլոքչեյնների տարբերությունները,
  • EVM բլոքչեյնում գրել “Smart contract“-ներ՝ օգտագործելով Solidity ծրագրավորման լեզուն,
  • Հասկանալ “Smart contract“-ի և ապակենտրոնացված application-ների այլ կողմերի միջև փոխկապվածությունը
  • Հասկանալ մի շարք տեխնոլոգիաներ, որոնք աջակցում են ապակենտրոնացված տվյալների պահպանմանը (օրինակ՝ IPFS): Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:

Ավարտական քննության արդյունքում 80% և ավել միավոր հավաքած ուսանողների ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններին՝ հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

ԴԻՄԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share