Բաժին. Կրիպտո

Որ կրիպտոարժույթներն են ամենաշատը փնտրել Google-ում 2022թ.-ին

Ինչպես և սպասվում էր, 2022թ.-ին Google որոնողական համակարգի միջոցով կրիպտոարժույթների վերաբերյալ հարցումների առաջատարը Bitcoin-ն է։ Միևնույն ժամանակ, Google Trends համակարգը հուշում է, որ «գնել կրիպտոարժույթներ» բառակապակցությունը 2020թ. փետրվարից ամենացածր դիրքում է։

Ոլորտին հետևողները գիտեն, որ 2022թ. կրիպտոարժույթների համար ծանր տարի էր։ ԱՄՆ ՊԴՀ քաղաքականության խստացումը և մի շարք կրիպտոհսկաների սնանկությունը՝ Terra, Celsius Network, FTX, սառեցրել են ներդրողների հետաքրքրություն ոլորտի նկատմամբ։ 2022թ. ընթացքում կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան նվազել է 70%-ով, մինչև 770 մլրդ դոլար։

DollarGeek հարթակը հավաքագրել է այն թվային արժույթները, որոնք ամենաշատն են փնտրում Google-ի օգտատերերը։ Ինչպես նշեցինք, առաջատարը Bitcoin-ն է, նրան հետևում է Dogecoin-ը և ևս մեկ մեմային արժույթ՝ Shiba Inu-ն, չորրորդ տեղում Ethereum-ն է և հինգերորդ հորիզոնականն է զբողեցնում Cardano-ն։

Որոնողական հարցումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ կրիպտո ուղղության ամենաշատ իրականացված հարցումներն են՝ «ինչպես գնել բիթքոին» և «ինչպես վաճառել բիթքոին»։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share