Բաժին. Կրիպտո

CBDC գործարքների ծավալը մեկ տասնամյակի ընթացքում կգերազանցի 210 մլրդ դոլարը

Ըստ Juniper Research ընկերության կողմից իրականացված վերջին ուսումնասիրության՝ CBDC-ների միջոցով վճարումները կարող են 100 մլն դոլարից 2023թ. աճել մինչև 213 մլրդ դոլար մինչև 2030թ. (ապշեցուցիչ 213,000% աճ):

Ընկերությունը կարծում է, որ ամբողջ աշխարհի կառավարությունները կօգտագործեն թվային արժույթները՝ խթանելու ֆինանսական ներգրավվածությունը և բարելավելու զարգացող տնտեսությունների դրամավարկային վիճակը:

Զեկույցի հեղինակ Նիք Մեյնարդը մեկնաբանել է.«Թեև միջսահմանային վճարումները ներկայումս ունեն բարձր ծախսեր և դանդաղ գործարքների արագություն, այս ոլորտը CBDC-ի զարգացման ուշադրության կենտրոնում չէ: Քանի որ CBDC-ի ընդունումը շատ հատուկ է լինելու երկրին, անդրսահմանային վճարային ցանցերը պարտավորված կլինեն կապել սխեմաները միմյանց հետ՝ թույլ տալով ավելի լայն վճարումների ոլորտին օգտվել CBDC-ներից»:

CBDC-ների հնարավոր գործարկումը սովորաբար աջակցվում է պետական պաշտոնյաների և կենտրոնական բանկիրների կողմից, ովքեր կարծում են, որ դրանք ավելի լավ լուծում կլինեն, քան բիթքոյնը: Ջանեթ Յելենը` Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը, այդ թեզի կողմնակիցն է` պնդելով, որ թվային դոլարը կարող է գերազանցել BTC-ին, որն ունի «բարձր վճարներ և ավելի դանդաղ մշակման ժամանակ»:

Մյուս կողմից, կրիպտո աջակիցների մեծ մասը դեմ է CBDC-ներին՝ կարծիք հայտնելով, որ կենտրոնացված հաստատությունները կվերցնեն վերահսկողությունը մարդկանց դրամական հոսքերի վրա: Ադամ Բեքը՝ Blockstream-ի գործադիր տնօրենը, անցյալ տարի ասաց, որ այս CBDC-ներն ավելի վատն են, քան բանկային հաշիվները, մինչդեռ բիթքոյնը «ապաքաղաքական և անկաշկանդ փող է»:

Չինաստանն այն երկիրն է, որը անմիջապես հայտնվում է CBDC-ների մասին խոսելիս: Նրա կառավարությունը 4,6 մլն դոլար արժողությամբ թվային յուան բաժանեց Չենդուի բնակիչներին, ավելի քան 6 մլն դոլարի e-CNY՝ Պեկինի բնակիչներին 2021թ. սկզբին և 2,3 մլն դոլարի e-CNY՝ Շենչժենի քաղաքացիներին 2022թ.: Չինաստանը նույնիսկ թույլատրել է CBDC վճարումները անցյալ տարի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Սա որոշ հակասություններ առաջացրեց ԱՄՆ քաղաքական գործիչների և նրանց չինացի գործընկերների միջև:

Բրազիլիան, Ճապոնիան և Հարավային Կորեան նույնպես ներկայացրել են CBDC թեստավորման ծրագրեր՝ ստուգելու, թե ինչպես իրենց համապատասխան ազգային արժույթի թվային տարբերակը կարող է փոխազդել տեղական ֆինանսական ցանցի հետ և արդյոք այն կարող է օգտագործել անդրսահմանային վճարումներ:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share