Առցանց ծանոթությունները դարձել են համաշխարհային երևույթ, բայց դա նաև հանգեցրել է ռոմանտիկ հարաբերությունների հետ կապված խարդախությունների աճին: Խարդախները հմտորեն շահարկում են մարդկանց զգացմունքները, ինչն էլ հանգեցնում է զգալի ֆինանսական կորուստների:
Կրիպտոարժույթները կարող են օգտագործվել որպես վերոնշյալ խարդախությունների զոհերից գումար կորզելու մեթոդ, սակայն ոլորտի առաջատարները, ինչպիսին է Binance-ը, անվտանգության խիստ միջոցներով, համապատասխանությամբ և օգտատերերի կրթությամբ պայքարում են այս խնդրի դեմ:
Էկոհամակարգը ձգտում է պահպանել անվտանգ միջավայր՝ համագործակցելով ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների հետ, մշակելով հազարավոր հարցումներ, տրամադրելով ուսուցում և բարձրացնելով օգտվողների իրազեկության մակարդակը խարդախության մարտավարությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ:
Վալենտինի օրը՝ սիրահարների տոնը, որը նշվեց փետրվարի 14-ին, մեզ հիշեցնում է ոչ միայն սիրահարների, այլ նաև խորամանկ խաբեբաների մասին, որոնց մտքում միայն փողն է, այլ ոչ թե սերը:
Թվային դարաշրջանը հեղափոխել է երկրորդ կեսի «որոնումը»: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դիմում են առցանց ծանոթությունների հարթակներին կամ հանդիպում են այլոց հետ սոցիալական ցանցերի միջոցով՝ ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու նպատակով: Թեև նշված հարթակների միջոցով ձևավորվել են բազմաթիվ զույգեր, դրանք նաև դուռ են բացում «առցանց սիրավեպի» կամ ռոմանտիկ խարդախությունների համար:
Ինչ է «ռոմանտիկ խարդախությունը» և ինչպես է այն գործում
Առցանց հարթակներում գործող խաբեբաները հեշտությամբ կերպարանափոխվում և զոհի համար ստեղծում են կատարյալ զուգընկերոջ պատրանք։ Նրանք զարմանալի ճշգրտությամբ կրկնօրինակում են զոհի ցանկացած զգացողություն և ցանկություն։ Նման մոտացման նպատակն է ստեղծել վստահության մթնոլորտ և օգտագործել այն խաբեությունն իրականացնելու համար։ Խաբեբաները սովորաբար օգտվում են կեղծ օգտահաշիվներից։ Նրանք մանիպուլյացիաների միջոցով աստիճանաբար վստահություն են ձեռք բերում, և օգտագործում են այն դրամ կամ այլ տեղեկատվություն կորզերու նպատակով ։
Binance-ի Ֆինանսական Հանցագործությունների Համապատասխանության ղեկավար Տիգրան Ղամբարյանը լույս է սփռում ռոմանտիկ խարդախությունների մեխանիզմի վրա.
«Պատկերացրեք ինչ-որ մեկին համոզված է, որ լուրջ կապի մեջ է հայտնվել ծանոթությունների հավելվածի կամ սոցիալական ցանցի միջոցով: Խարդախները անխափան կերպով ձևափոխվում են՝ արտասովոր ճշգրտությամբ կրկնելով ձեր յուրաքանչյուր զգացում և ձգտում: Նրանք կպչում են ձեր զրույցի նրբություններին, կերտում կերպարներ, որոնք հիանալի կերպով համապատասխանում են ձեզ: Նշեք ձեր ինչ-որ հոբբի, և հանկարծ կպարզվի, որ նա նույնպես հետաքրքրված է: Խաբեբաները կարծես ուղիղ գծով կապված են ձեր մտքերին՝ հմտորեն արտացոլելով ձեր ցանկությունները: Անդրադառնալով հատուկ գործակալի իմ փորձառություններին, ես մարտավարության մեջ ապշեցուցիչ նմանություն եմ տեսնում: Այս մանիպուլյացիաները տարբեր չեն այն սխեմաներից, որոնք ես տեսել եմ, որտեղ խարդախները ստեր են վաճառում՝ ձեզ փողերից զրկելու համար: Նրանց մոտեցման էությունը մնում է նույնը՝ շահագործել վստահությունը և կապեր ստեղծել՝ իրենց խաբեբայական նպատակներին հասնելու համար»:
Ռոմանտիկ խարդախությունների թիվն աճում է. թանկ արժեցող հետևանքները և կրիպտոարժույթների դերը
Ռոմանտիկ խարդախությունների թիվն ամենուր աճում է, և տագնապալի վիճակագրությունն ի ցույց է դնում խնդրի չափը: Norton’s 2023 Cyber Safety Insights զեկույցի շրջանակներում ամբողջ աշխարհում հարցվածներից յուրաքանչյուր չորրորդ չափահասը հայտնել է, որ դարձել է առցանց ծանոթությունների կամ ռոմանտիկ խարդախության զոհ:
Միայն ԱՄՆ-ում, 2016 թ.-ին Առևտրի Դաշնային Հանձնաժողովը 11,235 բողոք է ստացել ծանոթությունների և ռոմանտիկ խարդախությունների վերաբերյալ: 2020թ.-ին այս թիվն արդեն հասել է 52,593-ի, ինչպես տեսնում ենք 4 տարում արձանագրվել է աճ 368%-ով։ Իրավիճակն էլ ավելի է սրվել 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 30% աճ։ Գրեթե 70,000 մարդ հայտնել է, որ այս խարդախությունների զոհ է դարձել, ինչը հանգեցրել է 1.3 միլիարդ դոլարի ընդհանուր վնասի:
Թեև նման խարդախություններում կրիպտոարժույթն ամենատարածված վճարման եղանակը չէ, FTC զեկույցի համաձայն, այն դեռևս կազմում է խաբությունների ընդհանուր ծավալի զգալի 34%-ը: Այնուամենայնիվ, շատ կարևոր է ցրել այն թյուր կարծիքը, որ կրիպտոարժույթը ապաստարան է խաբեբաների համար:
Հակառակը, կրիպտոտարածքում ապօրինի գործարքների թիվը կազմում է ընդհանուր գործարքների թվի միայն մի փոքր մասը և անընդմեջ անկում է ապրում։ Այս մասին են վկայում նաև Chainalysis-ի Crypto Crime Report զեկույցները։
Նման միտման առանցքային գործոնն այն է, որ ոլորտի առաջատարները, ինչպիսին է Binance-ը, քրտնաջան աշխատում են խարդախությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար՝ պահպանելով անվտանգության և համապատասխանության խիստ միջոցառումներ և օգտատերերին կրթելով ընդհանուր սպառնալիքների վերաբերյալ: Սա առանցքային դեր է խաղում բլոկչեյնի հետ կապված հանցագործությունների դեմ հավաքական պայքարում:
Ըստ Binance-ի 2023 թվականի տվյալների՝ ռոմանտիկ խարդախությունները կազմել են ընդհանուր խարդախությունների մոտ 2%-ը: Թեև այս տոկոսը կարող է համեստ թվալ, սակայն զոհերի կրած ընդհանուր ֆինանսական կորուստները գերազանցել են տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարը, ինչը միջինը յուրաքանչյուր զոհի համար կազմում է մոտ 14,000 ԱՄՆ դոլար: Ակնհայտ է, որ ռոմանտիկ խարդախությունները դարձել են խարդախության ֆինանսապես ամենավնասաբեր ձևերից մեկը՝ ընդգծելով կրիպտո տարածության կանխարգելման հրատապ անհրաժեշտությունը:
Ռոմանտիկ խարդախության նշաններ և ինչպես խուսափել դրանցից
Ինչպե՞ս պաշտպանվել խարդախություններից, հատկապես եթե դրանք կապված են կրիպտոարժույթների հետ: Ահա մի քանի կարևոր խորհուրդ.
Թվային տարածքում ռոմանտիկ հարաբերությունների որոնման մեջ, հիշեք, որ ոչ բոլոր մարդիկ, ովքեր առցանց են, ունեն իրական մտադրություններ: Մնալով զգոն, զգույշ և նախազգուշացնող նշանները լսելով՝ դուք կարող եք նվազեցնել խարդախների զոհ դառնալու ռիսկը՝ միաժամանակ պաշտպանելով ձեր սիրտն ու դրամապանակը: