Բաժին. Կրիպտո

Հայկական դրամն ընդգրկվել է Fastex Exchange հարթակում․ այժմ գործում է հատուկ առաջարկ՝ առանց միջնորդավճարի թրեյդինգի համար

Հայկական դրամն ընդգրկվել է Fastex Exchange հարթակում: Այսուհետ կարող եք իրականացնել տարբեր գործարքներ FTN/AMD և USDT/AMD կրիպտոզույգերով։ Բացի այդ մինչև մարտի 20-ն ընթացող առաջարկի շրջանակում Fastex Exchange-ում  թրեյդինգը կլինի առանց միջնորդավճարի։

Հարթակում գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Fastex Exchange հարթակ, նշել ձեր նախընտրելի արժույթը (այս դեպքում հայկական դրամը՝ AMD), այնուհետև ընտրել գումարի չափը և վճարման եղանակը։

Ազգային արժույթների ինտեգրումը Fastex Exchange-ում օգտատերերին հնարավորություն կտա իրականացնել հեշտ  և արագ գործարքներ։

Ընկերությունը մշակում է հարթակում նոր ավելացումներ, որոնք հասանելի կլինեն շուտով։

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, FastexPay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է  համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Հրաժարագիր. Սա ներդրումային խորհրդատվություն չէ: Թրեյդինգի ցանկացած տեսակ պարունակում է ռիսկեր:

Ռիսկի նախազգուշացում. թվային ակտիվների գները կարող են անկայուն լինել: Ձեր ներդրման արժեքը կարող է իջնել կամ բարձրանալ, ինչպես նաև Դուք կարող եք հետ չստանալ ներդրած գումարը։

Share