Բաժին. Տնտեսական

Գույքահարկի նախատեսվող փոփոխությունների արդյունքում Երևան քաղաքի բյուջեն կարող է համալրվել 45-50 մլրդ դրամով

Հայաստանում գույքահարկի սպասվող փոփոխությունների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ Երևանի բյուջեն կհամալրիվ հավելյալ եկամուտով՝ պայմանական  45-50 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Պապիկյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հարցին:

«Գույքահարկի մասին օրենքի փոփոխություններ են կատարվում: Այս փոփոխություններն էականորեն, զգալիորեն փոխելու են թե Երևանի հնարավորությունները, թե համայնքների: Մասնավորապես ենթադրվում է, որ Երևան քաղաքի բյուջեն կարող է համալրվել 45-50 մլրդ դրամ հավելյալ եկամտով»,-ասաց Պապիկյանն ու նշեց՝ դա պայմանական թիվ է, սակայն որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հնարավորությունների մասն է խոսքը:

Նա նկատեց, որ հիմնական այն առանձնատները, վիլաներն ու պալատները, որոնք այդ հարկման հիմնական բեռի տակ են ընկնելու, գտնվում են Երևանում: Եվ այս հատվածի հարկերի ավելացումը նախարարը համարում է արդարացի: «Եվ Երևանի բյուջեի ընդլայնմանը զուգընթաց վերնայման ենթակա կլինեն քաղաքին տրվող դոտացիայի չափը և այլ համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցները»,-ասաց նախարարը:

Աննա Գրիգորյան

Share