Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9%-ով

2020թ. հունվար-մայիս ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ոլորտում։

Այսպես, հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.4%-ով, շինարարությունը նվազել է 23.4%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 10.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 4.2%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 735,602.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,026,695.6 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 718,181.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 77,461.8 մլն ՀՀ դրամ։

Share