Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հուլիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,448.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2019թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.4%-ով։

Մասնավարապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 9.1%-ով և կազմել 1,645.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 23.4%-ով և կազմել 1,211.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 31.2%-ով և կազմել 1,579.0 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 25%-ով և կազմել 1.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանների արտադրությունն աճել է 42.7%-ով և կազմել 10.7 մլն կՎտ ժամ։

Share