Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ ՏՏ ոլորտի շրջանառությունն աճել է 24%-ով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է հրապարակել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի արձանագրած վերջին ցուցանիշների վերաբերյալ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել են հետեւյալ ցուցանիշները․

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի
  • Ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14,533-ից հասնելով 16,442-ի
  • Ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1,007-ից հասնելով 1,118-ի:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share