Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4%-ով

2020թ. հունվար-օգոստոս ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ոլորտում։

Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.9%-ով, շինարարությունը նվազել է 19.1%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 11.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.8%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 242 687.9 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1 773 950.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1 114 319.7 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 179 029.5 մլն ՀՀ դրամ։

Share