Բաժին. Տնտեսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 30/09/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 488.41 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.75 դրամով և կազմել 571.78 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 6.24 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով և կազմել 626.63 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 355.91 դրամով և կազմել 29583.19 դրամ: Արծաթի գինն աճել է 15.42 դրամով և կազմել 374.27 դրամ: Պլատինի գինն աճել է 304.55 դրամով և կազմել 13818.42 դրամ:

Share