Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.2%-ով

2020թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրան, առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը:

Այսպես, հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.2%-ով, շինարարությունը նվազել է 11.2%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 13.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 13.6%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 832 103.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2 517 727.4 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1 548 744.0 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 322 435.5 մլն ՀՀ դրամ։

Share