Categories: Տնտեսական

2021թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով

2021թ. հունվար ամսին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, և բնակչությանը մատուցված ծառայությունների։ Աճ է արձանագրվել միայն շինարարության ոլորտում։

Այսպես, հունվար ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, շինարարությունն աճել է 0.8%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 15.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.3%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 137,338.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 186,933.0 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 129,799.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 12,566.3 մլն ՀՀ դրամ։

Share