Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով

2021թ. հունվար-փետրվար ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, և բնակչությանը մատուցված ծառայությունների։ Աճ է արձանագրվել միայն շինարարության ոլորտում։

Այսպես, հունվար-փռտրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով, շինարարությունն աճել է 1.0%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 11.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 12.5%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 295,195.8 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 412,476.9 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 258,852.3 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 28,788.6 մլն ՀՀ դրամ։

Share