Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումը նվազել է 5.5%-ով

2021թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 925.5 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 12.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 216.7 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2021թ. հունվար-փետրվարին Հայաստանն արտահանել է 354.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 571.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 5.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 15.8%։

Share