Բաժին. Տնտեսական

2021թ. մարտին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

ՀՀ վիճակագրական կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2021թ.-ի մարտին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. մարտի նկատմամբ կազմել է 5.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%: Ինչ կայանում է 2021թ. հունվար – մարտ ամիսներին, ապա 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ գնաճը կազմել է 5.2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2021թ. մարտին (2020թ. մարտի համեմատ) աճել են 7.4%-ով։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 9.2%-ով։ Հագուսի և կոշիկի գներն աճել են 6.9%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գներն աճել են 1.5%-ով։ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության գներն աճել են 8.8%-ով։

Գնաճև հետևյալ ոլորտներում. առողջապահություն՝ +6.6%, տրանսպորտ՝ +8.9%, կապ՝ +1%, հանգիստ և մշակույթ՝ +1.2%, կրթություն՝ 2.1%, ռեստորաններ և հյուրանոցներ՝ +2.5%, տարբեր ապրանքներ և ծառայություններ՝ +5.2%։

Share