Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,376.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.8%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 18.1%-ով և կազմել 573.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 1.6%-ով և կազմել 227.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 6.3%ժով և կազմել 566.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 42.9%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 3.8 անգամ և կազմել 8 մլն կՎտ ժամ։

Share