Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2.0%-ով

2021թ. հունվար-մարտ ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, ծառայությունների և գյուղատնտեսության համախառն արտադրանքի կրճատումը։ Աճ է արձանագրվել միայն շինարարության ոլորտում։

Այսպես, հունվար – մարտ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.9%-ով, շինարարությունն աճել է 4.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 1%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 5.6%-ով, իսկ  ծառայությունների ծավալը նվազել է 8.1%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 470,411.6 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 664,773.0 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսությունը՝ 75,417.6 մլն դրամ, ծառայությունների ծավալը՝ 403,979.0 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 48,778.6 մլն ՀՀ դրամ։

Share