Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2.6%-ով

2021թ. հունվար-ապրիլին ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և շինարարության ծավալները։ Անկում է արձանագրվել միայն ծառայությունների ոլորտում։

Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.9%-ով, շինարարությունն աճել է 20.3%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 4.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 2.9%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 650,793.5 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 918,876.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 551,024.7 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 69,373.4 մլն ՀՀ դրամ։

Share