Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.3%-ով

2021թ. հունվար-մայիս ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.3%-ով, շինարարությունն աճել է 14.3%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 7.4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 0.9%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 840,701.6 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,187,107.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 703,125.7 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 94,529.7 մլն ՀՀ դրամ։

Share